Մուտքի ճամբարի մեր առօրյան.

Օրը սկսեցինք Սարալանջում, ծանոթացանք տարածքին, այնուհետև քայլեցինք դեպի Մայր դպրոց: Մայր դպրոցն ինձ արդեն ծանոթ է, շատ անգամներ եմ եղել այստեղ, մասնակցել եմ տարբեր միջոցառումների, ինչպես նաև ամառային ճամբարների ընթացքում եմ եղել Մայր դպրոցում:Ընկեր Մարիամի ուղեկցությամբ գնացինք դեպի Արևմտյան դպրոց տեսնելու ուսումնական ագարակը:Ագարակում տեսանք ձիերին,ու մյուս կենդանիներին: Հետո վերադառցանք քոլեջ,ծանոթացանք Պատվելի Թամարի հետ,ով մեր  հայոց լեզվի և Գրականության դասավանդողն է:Օրս շատ ուրախ և հետաքրքիր անցավ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *