Եռօրյա ճամբար

Առաջին օրը  քոլեջում.

Առավոտյան այցելեցինք քոլեջ ժամը՝  9:30: Բոլոր առաջին կուրսեցիները հավաքվեցին նույն լսարանում, երկրորդ կուրսեցիների հետ բացեցինք մեր նոր  բլոգները,  բլոգում ավելացրինք մեզ հետաքրքրող  կայքերի հղումները: Օրվա ընթացքում  շփվեցինք միմյանց հետ: Երկրորդ կուրսի ուսանողները պատմեցին քոլեջի և իրենց մասին: Հանդիպումն ու ծանոթությունը շատ հետաքրքիր էր և բովանդակալից:

Մեր նոր բացված բլոգներում գրեցինք մեր մասին: Առաջին օրը քոլեջում շատ հետաքրքիր անցավ: Ես շատ ուրախ եմ, որ արդեն սեբաստացի մեծ ու սիրուն ընտանիքի անդամ եմ:

իմ մասին

Ես Գագիկ Աբրահամյանն եմ, 15 տարեկան եմ, եկել եմ 168 դպրոցից,ազատ ժամանակ սիրում եմ խաղալ ֆուտբոլ,եւ նվագում եմ տրոմբոն: Քոլեջի մասին լսել եմ ծանոթներիցս,ընտրել եմ վեբ դիզայն բաժինը: