Շիրակի մարզ

Շիրակի մարզ

Շիրակի մարզ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Տարածքը՝ 2681 քառ. կմ

Բնակչության թվաքանակը (01.01.2007 թ.)՝ 305 հազ. մարդ

Մարզկենտրոնը՝ Գյումրի քաղաք։

Քաղաքները՝ Արթիկ, Մարալիկ։

Գյուղական համայնքների թիվը՝ 116։

Աշխարհագրական դիրքը։ Շիրակի մարզը գտնվում է մեր հանրապետության հյուսիս¬արևմտյան վերջույթում։ Պետական սահմանների երկայնքով հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևմուտքից՝ Թուրքիային։ Արևելքից սահմանակից է Լոռու մարզին, իսկ հարավից՝ Արագածոտնի մարզին :

Հարևան մարզերի և մայրաքաղաքի հետ կապվում է հանրապետական նշանակության Երևան¬Աշտարակ¬Թալին¬Գյումրի, Երևան¬Արմավիր¬Քարակերտ¬Գյումրի ավտոխճուղիներով, ինչպես նաև Գյումրի¬Վանաձոր ավտոմայրուղով և գլխավոր երկաթուղով, որից ճյուղավորվում են Գյումրի¬Արթիկ¬Պեմզաշեն և Գյումրի¬Կարս (Թուրքիա) երկաթգծերը։ Չնայած եզրային տեղադիրքին, Շիրակի մարզն ունի հարմար տրանսպորտա¬աշխարհագրական դիրք, ներքին հաղորդակցության բարեկարգ ճանապարհների խիտ ցանց, որոնց մի հատվածն ունի ստրատեգիական նշանակություն։

Շիրակի մարզ

Բնական պայմանները։ Մարզի տարածքին բնորոշ է բացարձակ բարձրությունների մեծ տարբերությունը (1400 մ¬ից 4090 մ սահմաններում), մակերևույթի թույլ մասնատվածությունը, ռելիեֆի հրաբխային ձևերի բազմազանությունը և տարածվածությունը, հնագույն սառցապատման հետքերի պահպանվածությունը։ Ամբողջությամբ ընդգրկված է Շիրակի ֆիզիկաաշխարհագրական շրջանի կազմում։ Ծայր հյուսիս¬արևմուտքում Եղնախաղի, իսկ հյուսիս¬արևելյան եզրում Ջավախքի հրաբխային լեռնավահաններն են, որոնց միջև տարածվում է Աշոցքի բարձրադիր սարահարթը։ Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը, որից սկիզբ է առնում մեր հանրապետության ամենաերկար գետը՝ Ախուրյանը (հիշե՛ք Ախուրյան գետի երկարությունը և ակունքի բացարձակ բարձրությունը)։ Աշոցքի սարահարթից հարավ, Ախուրյանի հովտի երկայնքով և հյուսիսից դեպի հարավ աստիճանաբար լայնացող ուրվագծով տարածվում է Շիրակի դաշտը՝ Արարատյան դաշտից հետո մեր հանրապետության, մակերեսի մեծությամբ, երկրորդ սարահարթը։ Վերջինիս արևելյան սահմանների ուղղությամբ դասավորված են Շիրակի ծալքաբեկորավոր լեռնաշղթայի, Շարայի հրաբխային կոնի (2475 մ) և Արագածի լեռնավահանի հյուսիս¬արևմտյան կողմնադրության լեռնալանջերը ։

Շիրակի մարզպետարան

Շիրակի մարզի կլիման առանձնանում է ոչ միայն ցամաքայնությամբ, այլև բացառիկ խստությամբ։ Հիմնականում բնորոշ են բարեխառն և ցուրտ լեռնային կլիմայատիպերը, իսկ հարավ¬արևմուտքում՝ չոր ցամաքային կլիմայատիպը։ Ձմռանը օդի միջին ամսական ջերմաստիճանը հյուսիսից դեպի հարավ՝ -100 ից -5 0 է, առանձին օրերի գրանցվում են ձնաբքեր, -300 -ից -400 սառնամանիքներ։ Ամռանը նույն ուղղությամբ օդի միջին ամսական ջերմաստիճանը +150 -ից +230 է։ Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը տատանվում է 500-1000 մմ սահմաններում։

Գլխավոր գետային զարկերակը՝ Ախուրյանը, հոսում է լայն և խոր կիրճով, ընդունում է բազմաթիվ վտակներ (Մանթաշ, Գյումրիգետ, Ջաջուռ), որոնք ամռանը չորանում են։ Ախուրյանը հայտնի է Թուրքիայի հետ համատեղ շահագործվող նույնանուն ջրամբարով։ Ախուրյանից են սնվում Շիրակի և Թալինի ջրանցքները։ Գործում են նաև Կառնուտի, Մանթաշի, Սառնաղբյուրի, Հոռոմի ջրամբարները։

Հողային ծածկույթում մեծ տարածում ունեն լեռնային սևահողերը։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային բուսատեսակները։ Շիրակի մարզի ընդերքի հարստությունների շարքում առանձնանում են գորշ ածխի (Ջաջուռ), տուֆի (Արթիկ), պեմզայի (Պեմզաշեն), կրաքարի և բազալտի հանքավայրերը, անուշահամ սառնորակ աղբյուրների և հանքային ջրերի ելքերը։

Բնակչությունը։ Շիրակի մարզի բնակչության թվաքանակը և ազգային կազմը վերջին քսան տարում էապես փոփոխվել են՝ պայմանավորված 1988 թ.-ի երկրաշարժի հասցրած զոհերով ու ավերածություններով, ադրբեջանցիների արտագաղթով, տեղի հայ ազգաբնակչության զբաղվածության հիմնախնդրով։ Քաղաքային բնակավայրերը երեքն են. Գյումրի (202 հազ. բնակիչ, Երևանից հեռու է 127 կմ), Արթիկ (15 հազ. բնակիչ, 105 կմ), Մարալիկ (6 հազ. բնակիչ, 95 կմ)։ Բնակչության ուրբանիզացման մակարդակը 73% է, միջին տարեկան բնական աճը՝ 0,26%։ Կանայք ավելի շատ են (51,7%), քան տղամարդիկ (48,3%)։ Շիրակի մարզում հաշվում են 128 գյուղեր։

Տնտեսությունը։ Խորհրդային իշխանության տարիներին, Շիրակի մարզի ներկայիս սահմաններում տեղաբաշխված արդյունաբերական ձեռնարկություններն ապահովում էին մեր հանրապետության արդյունաբերական համախառն արտադրանքի ծավալի շուրջ 12%¬ը, իսկ այժմ՝ ընդամենը 2%¬ը։ Տնտեսության առաջատար համալիրը գյուղատնտեսությունն է, որին բաժին է ընկնում մարզի համախառն արտադրանքի 80%¬ը։ Առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։ Զբաղվում են հացահատիկային տնտեսությամբ, ճակնդեղի, կարտոֆիլի, կաղամբի և գազարի մշակությամբ։ Բուծում են կաթնամսատու խոշոր եղջերավոր անասուններ, կոպտաբուրդ ոչխար, խոզ, թռչուն։ Գյուղատնտեսական հողահանդակները (230 հազ. հա) կազմում են Շիրակի մարզի ընդհանուր մակերեսի 86%¬ը։ Արդյունաբերական համալիրին բնորոշ են շինանյութերի (տուֆ, պեմզա) արդյունահանումը, սարքաշինական, ապակյա տարաների, մանածագործական, կաթնամթերքների, խմիչքների արտադրությունները։ Նախատեսվում է մասնակիորեն վերականգնել Շիրակի մարզի տեքստիլ արդյունաբերության նախկին ձեռնարկությունների մի մասի համբավն ու հզորությունը։

Պատմամշակութային հուշարձանները։ Շիրակի մարզի ուշագրավ պատմաճարտարապետական հուշարձաններից են. Վահրամաբերդի ուրարտական ամրոցը (Ք.ա. I հազարամյակ), Կառնուտի եկեղեցին (IV-V դդ.), Երերուքի տաճարը (V դ.), Սառնաղբյուրի վանքը (V-VII դդ.), Ջրառատի եկեղեցին (VII դ.), Հառիճավանքը (VII-XIII դդ.), Մարմաշենի վանքը (X-XIII դդ.) և այլն։

Տավուշի մարզ

Տավուշի մարզ

Մարզկենտրոնը՝ Իջևան քաղաք:

Տարածքը 2 704 քառ. կմ է:
Բնակչությունը` 124.5 հազար (2017-ի հունվարի 1-ի դրությամբշ

Տավուշի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլին: Անվանումն ստացել է Տավուշ բերդի անունից: Տավուշի մարզը իր մեջ ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր։

Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Աղվե և Տուչքատակ գավառներում։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Ելիզավետպոլի նահանգի, 1920-30-ին’ Հայաստանի Լոռի-Փամբակի ու Դիլիջանի գավառների մաս: 1930-ին տարածքում կազմավորվորվել են Իջևանի և Շամշադինի, 1937-ին’ Նոյեմբերյանի վարչական. շրջանները:

Մարզը ներառված է Հայաստանյաց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի կազմում, աթոռանիստը Վանաձորի Սբ Աստվա­ծածին եկեղեցին է:

 Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռիի մարզին, հյուսիսում պետական սահմանով` Վրաստանին, և արևելքում՝ Ադրբեջանին։

Բնական պայմանները և հարստությունը

Մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ):

Տավուշ

Ծովի մակարդակին ամենամոտ կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ` 390մ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է` 2 993 մ: Մարզի տարածքը մի մասը գնվում է ցածրադիր գոտում (հիմնականում Բագրատաշենի տարածաշրջան), իսկ մյուս մասը միջին և բարձրադիր գոտիներում, 2000 մ բարձրությունից ավել են գտնվում մարզի ընդհանուր տարածքի5-10%, իսկ ցածրադիր գոտին կազմում է մարզիտարածքի մոտ 15%-ը:

Տավուշի տարածքով հոսում են բազմաթիվ մեծ և փոքր գետեր.Աղստևը’ Բլդան, Հաղարծին, Գետիկ, Սառնաջուր վտակնե­րով, Դեբեդը, Բաղանիսը, Ոսկեպարը, Կողբը ևն: Բնական լիճը` Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է: Այստեղ են գտնվում Ջողազի, Հախումի, Տավուշի, Այգեձորի և Իջևանի արհեստական ջրամբարները: Ջողազի ջրամբարը չի օգտագործվում սահմանային լինելու պատճառով, մնացած ջրամբարները ևս սահմանային են և մասամբ են օգտագործվում:

Մարզում արդյունաբերական նշանակություն ունեն բենտոնիտային կավը, կրաքարերը, վիմագրական քարը, դոլոմիտը, բազալտը, ֆելզիտը, ցեոլիտը,ոսկին, ածուխը և այլն, որոնցից հիմնականում արդյունահանվում է Նոյեմբերյանի ֆելզիտը, ցեոլիտը, բազալտը, բենտոնիտային փոշին այն էլ ոչ մեծ ծավալներով: Աղստև գետի հովիտը հարուստ է հանքային ջրերով, որտեղ կազմակերպված է դրանց արտադրությունը:

Տավուշ

Մարզում գոյություն ունեն օգտակար հանածոների պաշարներ, որոնք դեռևս վերջնական ուսումնասիրված չէն, դրանցից են ոսկին, պղինձը, քարածուխը:

Մարզը գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Տեղումների քանակը տարեկան հասնում է 500-600 մմ-ի: Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է: Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։

Տավուշ

Մարզի ընդհանուր մակերեսի 40.3%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ: Մարզի անտառները կազմում են հանրապետության անտառային տարածքների 38%-ը: Բնության պահպանության, հարստացման և տեղ. պայմաններում նոր տեսակների ներդրման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել են հատուկ պահպանվող տարածքներ [Դիլիջանի ազգային պարկը, Իջևանի անտառ-պուրակը (դենդրոպարկ), Արջատխլենու, Գանձաքարի, Ախնաբաթի արգելավայրերը]:

Տավուշը գտնվում է սեյսմիկ ռիսկային գոտում: Այստեղ առկա են մի շարք սողանքային գոտիներ/Հաղարծին, Գոշ, Հովքում, Վազաշենում, Աչաջուր, Գետահովիտ, Ակնաղբյուր, Այրում, Գանձաքար/, որոնք ազդում են ինչպես մարզի զարգացման, այնպես էլ միջպետական, մարզային ու տեղական նշանակության ավտոճանապարհների բնականոն աշխատանքի վրա։

Բնակչությունը

Տավուշի մարզը հանդիսանում է Հայաստանի ոչ խիտ բնակեցված մարզերից մեկը, բնակչության խտությունը կազմում է 46 մարդ/1 ք.կմ: Մարզում բնակվում է շուրջ 124.5 հազար մարդ /01.01.2017թ./, կամ ՀՀ բնակչության 4.2 %-ը: Մարզի քաղաքային բնակչությունը՝ 5 քաղաքներով, կազմում է 52.5 հ հազար մարդ կամ 42.2%: Գյուղական բնակչությունը  կազմում է 72.0 հազար մարդ կամ 57.8%: Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են  ընդհանուր բնակչության նկատմամբ` 48.9%, իսկ կանայք` 51.1%-ը:

Տավուշ

Բնակչության տարիքային կազմի տեսանկյունից մարզի բնակչությունը հարաբերականորեն ավելի երիտասարդ է հանրապետական ցուցանիշից՝ մինչև 15 տարեկան բնակիչները 19% են կազմում: 63ից ավել տարիք ունեցողները կազմում են բնակչության 13%-ը:Մարզի բնակչության շուրջ 58% գյուղական բնակչություն է, միևնույն ժամանակ մարզի բնակչության շուրջ 30% կուտակված է 2 բնակավայրերում՝ Իջևան և Դիլիջան քաղաքներում։

Տավուշ

Ազգաբնակչության 99,4%-ը հայ են, մեծագույն մասը՝ Հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդ: Մարզում բնակվում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` հիմնականում ռուսներ (0.4%),  որոնք բնակվում են ինչպես խառը’ հայերի հետ, այնպես էլ առանձին գյուղերում: Նրանց մեծ մասը տիրապետությմ է նաև հայերենի: Ոուս բնակչության գրեթը կեսը մոլոկան է: Բացի ռուսներից մարզում բնակվում են նաև ուկրաինացիներ, հույներ և այլ ազգերի ներկայացուցչիներ (0,1%):

Հայազգի բնակչության զգալի մասը բնիկ տավուշցիներ են. կան կաև Արցախից և Գարդմանքից տեղափոխվածների (տարահանվածների) սերունդներ, որոնք եկել են այստեղ դեռ XVII-XIX դարերում: Տեղափոխվածները կամ հիմնում էին նոր գյուղեր կամ էլ վերականգնում նախկինում լքված կամ ավերված հայկական բնակավայրերը:

Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք /Իջևան, Այրում, Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան /
Գյուղական համայնքների թիվը` 35 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   61 բնակավայր

Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը

ՀՀ Տավուշի մարզը հանրապետության գյուղատնտեսական մարզերից է: Անասնաբուծության մեջ առաջատար ճյուղեր են համարվում խոշոր եղջերավոր անասնաբուծությունն ու խոզաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ` հացահատիկային մշակաբույսերի մշակությունն ու խաղողագործությունը: Վերջին տարիներին զարգացում է ապրում նաև մեղվաբուծությունը:

Տավուշ

Մարզի տնտեսության առաջատար ճյուղը մշակող արդյունաբերությունն է: Առավել գերակշռող են սննդի արդյունաբերությունը և փայտամշակումը: Մարզում արտադրվող արդյունաբերական արտադրանքից արտաքին շուկա են հանվում գինիներ, պահածոներ, հանքային ջուր, քարե և փայտե, վերջերս նաև տեքստիլ արտադրատեսակներ:

Մարզի համար կարևոր ոլորտ է հանդիսանում նաև զբոսաշրջությունը: Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի զարգացման համար: Իջևան քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ենոքավան գյուղում գործում է Հայաստանում նախադեպը չունեցող էքսթրիմի և զվարճանքների պարկը՝ աշխարհի ամենաերկար ճոպանագծով (զիփլայն):

Տավուշ

Մարզի զարգացվածությունը անհամաչափ է, մասնավորապես աչքի է ընկնում Դիլիջան քաղաքի զարգացման տեմպերը, որտեղ են կենտրոնացված մարզի հիմնական հյուրանոցային հզորությունները, որը կապված զբոսաշրջության, ֆինանսական կառույցների մասնաճյուղերի բացման և նոր ուսումնական հաստատությունների հիմնադրման հետ։

Մարզի 47 բնակավայրեր սահմանամերձ են Ադրբեջանին և ունեն ռազմավարական կարևոր նշանակություն՝ մշտապես կրելով պատերազմական իրադարձությունների հետևանքներ: Դրանով է պայմանավորված նաև այդ բնակավայրերի քիչ բնակեցվածությունն ու տնտեսապես թույլ զարգացվածությունը:

2017թ. մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 65,3 %-ը: Մարզում գործազրկության մակարդակը զգալիորեն ավելի ցածր է քան միջին հանրապետական ցուցանիշը, սակայն այդ ցուցանիշը երիտասարդության համար զգալիորեն ավելի բարձր է քան միջին հանրապետական և հարակից մարզերի ցուցանիշը։ Աղքատության մակարդակը մարզի բնակչության 35,3 % է:

Տրանսպորտ և կապ

Տավուշի մարզով են  անցնում 152.6կմ միջպետական նշանակության ավտոճանապարհները կամ Հանրապետության միջպետական ավտոճանապարհային ցանցի 10 %-ը, որը ավտոտրանսպորտային կապ է ապահովում թե հարևան Վրաստանի, թե հարակից մարզերի հետ: Միջպետական փոխադրումներն իրականացվում են Երևան – Սևան – Իջևան – Նոյեմբերյան – Բագրատաշեն ավտոճանապարհով և ակտիվորեն օգտագործվում է մարզում գտնվող Բագրատաշենի մաքսակետը:

Տավուշ

Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը մարզում 148.0 կմ է,  մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների՝ 389.4 կմ:

Աղստևի ձորով է անցնում Իջևան – Հրազդան երկաթուղու 70 կմ-ոց հատվածը (ներկայումս չի գործում): Հյուսիսային սահմանի երկայնքով, Դեբեդի ափով անցնում է Երևան –Թբիլիսի երկաթուղու 7 կմ-ոց հատվածը, որը շահագործվում է: Մարզում է գտնվում Այրումի երկաթուղային կայարանը:

Մարզում առկա է Այգեպարի և Բագրատաշենի օդանավակայանները, որոնք չեն գործում:

Տավուշի  տեսարժան վայրեր
Տավուշ

ՀՀ Տավուշի մարզը հարուստ է ինչպես բնական մեծ ժառանգությամբ՝ գեղատեսիլ ձորեր, ջրվեժներ, քարափներ, սարավանդներ, բացատներ, բնական ջրամբարներ, քարայրներ, եզակի ծառատեսակների պուրակներ, տարաշխարհիկ ծառեր և թփեր, այնպես էլ մարզին մի ուրույն գեղեցկություն և գրավչություն հաղորդող անձեռակերտ բնության հրաշալիքներին համահունչ բնակիչների կողմից կերտված պատմաճարտարապետական հուշարձաններով:

Մարզի տարածքում հաշվառված է 1996 պատմամշակութային հուշարձան: Այստեղ հայտնաբերված են տարբեր ժամանակաշրջանների կիկլոպյան ամրոցներ, մասնավորապես մ.թ.ա. V –  I  հազարամյակների հնավայրեր, կոթողներ (Նոյեմբերյան, Բաղանիս, Ենոքավան, Գանձաքար), միջնադարյան քարանձավային բնակավայր Լաստիվերում, ինչպես նաև վաղ, միջին և ուշ միջնադարյան վանական համալիրներ, փոքրիկ մատուռներ, խաչքարեր և գերեզմանաքարեր:

Արմավիր մարզ

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզ
Տարածքը՝ 1242ք․կմ
Բնակչությունը՝267 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արմավիր

Բնաշխարհը

Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Բնական պայմանները և հարստությունները

Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:

Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:

Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:

Արմավիրի մարզ | Թոնդրակ

Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները:

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Բնակչությունը

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

Քաղաքները

Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում` Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ:

Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:

Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:

Տնտեսությունը

ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած
գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և
բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության (բազմամյա
տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:
Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր
եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ
բուսաբուծության մեջ պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բուսաբուծությունը։ Հիմնականում մշակվում են հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսեր։

Արդյունաբերությունը մասնագիտացված է էլեկտրաէներգիայի, սննդանյութերի, ըմպելիքի, ալկոհոլային խմիչքների արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։ 2015թ․-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են․

  • արդյունաբերություն 4․3%
  • գյուղատնտեսություն 17․5%
  • շինարարություն 3․5%
  • մանրածախ առևտուր 3․8%
  • ծառայություններ 1․7 %

Արարատի մարզ

Արարատի մարզ

 

Արարատի մարզի մշակույթի և սպորտի հաստատություններ - ՀՀ ԿԳՄՍՆ

Արարատի մարզ
Տարածքը՝ 2096քկմ
Բնակչությունը՝ 258,0 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արտաշատ

խիտ բնակեցված մարզ է:Զարգացման բարենպաստ գործոններ են`բարենպաստ աշխարհագրական դիրքը, տարածքի հարթ մակերևույթը, բերրի հողերը և ջերմության առատությունը, ոռոգման հնարավորությունները, ազատ աշխատանքային ռեսուրսների առկայությունը: Գյուղատնտեսության մասնագիտացումը (բանջարաբոստանային, խաղողագործական և պտղաբուծական ուղղվածության բուսաբուծություն)։

Տարածքը, սահմանները, աշխարհագրական դիրքը: Արարատի մարզը կազմավորվել է Մասիսի, Արտաշատի և Արարատի վարչական նախկին շրջանների միավորումից: Արարատի համար կարևոր հանգամանք է Երևանին անմիջական հարևանությունը:

Բնական պայմանները և ռեսուրսները— Արարատի մարզի տարածքների մեծ մասը հարթավայրային է (սարահարթ) և գտնվում է 800-1000 մ բարձրություններում:Կլիման խիստ ցամաքային է: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը չի գերազանցում 300 մմ: Ամառը շոգ է, տևական (45 ամիս): Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև +40°C+42°C: Բնորոշ են լեռնահովտային քամիները:

Արարատի մարզում է գտնվոuմ Խոր Վիրապի վանքը, ուր, ըստ ավանդության, աքսորված է եղել Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Մարզի Զանգակատուն գյուղում ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի տուն – թանգարանն է:

Բնակչությունը:

Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ ՀՀ մարզերի շարքում գրավում է երկրորդ տեղը: Արարատի մարզում առավել խոշոր գյուղերն են

  1.  Այնթափը (9274 մարդ /2016 թ.),
  2. Արարատը (8745 մարդ /2016 թ.)
  3. Նոր Խարբերդը (7046 մարդ /2016 թ.)։

Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝

  • Արմավիրը (28885 մարդ /2016 թ.),
  • Վաղարշապատը (46749 մարդ /2016 թ.)
  • Մեծամորը (8988 մարդ /2016 թ.):

Արարատի մարզն ունի չորս քաղաք՝

  1. Արտաշատը (20679 մարդ /2016 թ.)
  2. Արարատը (20366 մարդ /2016 թ.)
  3. Մասիսը (20484 մարդ /2016 թ.)
  4. Վեդին (11579 մարդ /2016 թ.):

Մարզկենտրոն Արտաշատը գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու վրա։

Տնտեսությունը: 

Արարատի մարզը Հայաստանի Հանրապետության առավել զարգացած գյուղատնտեսություն ունեցող մարզերից է: Արարատի մարզը տալիս է ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14,7%-ը։

Արարատի մարզում գյուղատնտեսության զարգացման գլխավոր նախադրյալը արհեստական ոռոգումն է: Բուսաբուծության առաջատար ճյուղերը՝ բանջարաբուծությունը, պտղաբուծությունը և խաղողագործությունը, հիմնվում են Հրազդանից և Արաքսից սնվող մայր ջրանցքների, արտեզյան ավազանի տասնյակ ջրհորների, ինչպես նաև հզոր պոմպակայանների և Ազատի ջրամբարի ջրերով ոռոգման վրա:

Արարատը երկրորդ տեղն է զբաղեցնում նաև խաղողագործության և պտղաբուծության զարգացման մակարդակով, արտադրելով ՀՀ խաղողի և պտղի համախառն բերքի 57%-ը։

Արհեստական լճակներում զարգանում է ձկնաբուծությունը:Արարատի մարզի տարածքում շահագործվող կրաքարի բազայի վրա Արարատ քաղաքում գործում է ցեմենտի խոշոր  գործարան: Այստեղ է գտնվում նաև ոսկու կորզման միակ ֆաբրիկան ՀՀ-ում:

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը, սահմանները — դաս։  Աշխարհագրություն, 9-րդ դասարան.
Սահմանները
Հս․՝                          Կուր գետ
Հս․ արմ՝                 Պոնտոսի լեռներ
Հրվ․՝                        Հայկական Տավրոսի լեռնաշղթա և Հյուսիսային Միջագետքի հարթավայր
Արլ․՝                         Կասպից ծով, Իրանական սարահարթ, Ուրմիա լիճ
Արմ․՝                        Անտիտավրոսի լեռներով բաժանվում է Փոքրասիական սարահարթից
Կենտրոնական մասը՝ Միջնաշխարհ
Լեռնաշղթաներ
 
Հս․-ից դեպի հրվ-արլ․ Փոքր Կովկաս լեռնաշղթան, Ջավախքի, Գուգարքի, Գեղամա, Արցախի և Զանգեզուրի լեռները։
 
Հայկական լեռնաշխարհի գագաթներ
 
1․ Մեծ Մասիս        5165մ
2․ Սիփան                4434մ /Վանա լճից հս/
3․ Փոքր Մասիս      3925մ
 
ՀՀ բարձր գագաթներ
 
1․ Արագած              4095/4096 մ
2․ Կապուտջուղ      3906մ
Գետեր
Անուն /Տվյալներ Եփրատ Տիգրիս Ճորոխ Կուր Արաքս
Սկիզբ է առնում ​Արմ․ Էրզրումից հս․ ընկած Ծաղկավետ լեռներից
Արլ․ /Արածանի/
Ծաղկանց լեռներից
Արմ․ Ծովք լճիցԱրլ․ Հայկական Տավրոսից Էրզրումից հս․ Խաչափայտի լեռներից Սկզբնավորվում է Հայկական լեռնաշխարհում Հայոց Մայր գետը, Սրմանց/ Բյուրակնյա լեռներից
Երկարությունը 500 կմ 400 կմ 345 կմ 1113 կմ 1000 կմ
Որտեղ է թափվում                      Պարսից ծոց Բաթում քաղաքի մոտ թափվում է Սև ծով
Կասպից ծով

Փոքր գետեր՝ Հրազդան, Աղստև, Դեբեդ, Ախուրյան, Որոտան, Արփա, Ողջի։

Լճեր
  1. Ուրմիա լիճ/ Կապուտան- ջուրն աղի է, ձկնատեսակներ չկան։
  2. Վանա լիճ/ Բզնունյաց ծով – ծովի մակերևույթից 1720 մ բարձր, 4 կղզի՝ Լիմ, Կտուց, Արտեր, Աղթամար։ Ջուրն աղի է, միակ ձկնատեսակը՝ տառեխ
  3. Սևանա լիճ/ Գեղամա ծով- ծովի մակերևույթից 1916 մ բարձր, քաղցրահամ ջուր, իշխան ձուկ։ Թափվում է 30 գետակ, սկիզբ է առնում միայն Հրազդան գետը

Փոքր լճեր՝ Ծովակ Հյուսիսո /Ցելի, Չլդըր/, Արճակ, Նազիկ, Փարվանա, Գայլատու։

 
Ջրվեժներ՝ Բերկրի, Թորթում
Դաշտավայրեր՝ Արարատյան, Շիրակի, Կարնո, Մշո, Երզնկայի, Ալաշկերտի
Բնակլիմայական պայմանները՝
 
Լեռնային հացահատիկի ավելի ցրտադիմացկուն տեսակներ, զարգացած է անասնապահությունը
Նախալեռնային բարձրությունը 1000-1500 մ , հացահատիկ, գարի,  մրգատու այգիներ, խաղող
Ցածրադիր ծովի մակերևույթից 350-1000 մ  , խաղող, ձի, նուռ,դեղձ
Անտառներ ՝ Արցախ, Սյունիք, Գուգարք, Տայք
Կենդանիներ՝ վարազ, գայլ, առյուծ, արջ, բորենի, նապաստակ, քարայծ եղջերու
Արարատյան դաշտում բազմացող կարմրաորդից  Որդան Կարմիր։
Օգտակար հանածոներ
 
Աղ Կողբ, Կաղզվան
Պղինձ Զանգեզուր, Լոռի
Նավթ Կարին
Երկաթ Վանա լճի հարավային շրջաններ
Ոսկի Սպեր, Սոդք
Շինաքար Շիրակ
Հանքային բուժիչ ջրեր Ջերմուկ, Արզնի, Բջնի

Քննություն

Տարբերակ2
1.Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը եւ հիմնական խնդիրներ
2.Ներկայացնել Աշխարհի երկրների դասակարգումը
3. Ներկայացնել աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածք
։
4.Նկարագրել բնակչության վերարտադրություն։

1 Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները:

3. թաղանթի սահմաններում տարբեր ոլորտներ խիստ կերպով ներթափանցած են իրար մեջ, փոխազդում են իրար վրա: Նրանում աշխարհագրական պրոցեսներն ընթանում են ինչպես տիեզերական, այնպես էլ երկրային էներգիայի աղբյուրների հաշվին: Միայն ֆիզիկաաշխարհագրական թաղանթում է, որ գոյություն ունի կյանք»:

4.Ծնելիության և մահացության հետևանքով բնակչության սերունդների նորացման և հերթափոխման գործընթացը անվանում են բնակչության վերարտադրություն:

Աշխարհագրություն

1.Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը։ Աշխարհագրությունը ուսումնասիրում է երկրագնդի աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ կատարվող երևույթները: 2.Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները ։ աշխարհագրության ուսումնասիրության առարկաներն են Երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները և դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը` աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր):