Կողմնացույցի փորձ

Այսօր մեր խմբով այցելեցինք կրտսեր դպրոց’ Արևմտյան մասնաճյուղ։ 5-րդ դասարանի սովորողները մեզ շատ լավ ընդունեցին , մենք էլ իրենց մեծ հաճույքով սովորեցրեցինք կողմնացույց պատրաստել ամենահասարակ իրերով։ Սովորողները շատ զարմացած էին, արագ ընկալեցին ընթացքը, արագ կողմնորոշվեցին և կարողացան պատրաստել փորձը ինքնուրույն։ Ավարտելուց հետո իրենք մեր համար հյուրասիրություն կազմակերպեցին և այդքանով ավարտվեց մեր ուսուցումն կրտսեր դպրոցում։ Այն կդառնա շարունակական նախագիծ։