Հունվարյան ստուգատեսի ամփոփում

Այս հունվարի ընթացքում ես մասնակցել եմ տարբեր նախագծերի, ծեսերի։ Մենք շատ հագեցած և ակտիվ ամիս ունեցանք։

Մասնակցեցի մեդիաուրբաթին, որը տեղի ունեցավ Մայր դպրոցի մարմարյա սրահում և իր մեջ ընդգրկում էր ոչ միայն հայկական պարեր և երգեր, այլև կովկասյան այլ մշակույթների։ Կարդացեք հղումով

Մասնակցել եմ ֆիլմի քննարկմանը «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոցի անձնակազմի հետ։ Կարդացեք հղումով

Մասնակցել եմ Ղափամայի ծեսին, որի ընթացքում համտեսեցինք ղափամա, պարեցինք, երգեցինք և շատ լավ ժամանակ անցկացրինք։ Կարդացեք հղումով

Իրականացրեցի նաև դիջիթեք ընկերներիս հետ միասին; Արևմտյան դպրոցի սաներին ծանոթացրինք կողմնացույցի հետ, պատրաստեցինք կողմնացույց տարբեր իրերից։ Կարդացեք հղումով

Մասնակցեցի նաև ձմեռային խաղերի, որի ժամանակ միասին ձնագնդի խաղացինք, սահեցինք և վայելեցինք մեր ժամանակը։ Կարդացեք հղումով

Մեդիա ուրբաթ

Մեր կրթահամալիրում, ամեն Ուրբաթ օրերին մենք առավոտյան գնում ենք եկեղեցի եւ երգում ենք եկեղեցական երգեր, Հետո վերադառնում ենք քոլեջ եւ սկսում ենք պարել ու երգել Մեր սիրելի Տիկին Մարինեի սովորեցրած երգերն ու պարերը:

Ֆիլմի քննարկում

Ուսուցիչները մեզ լրացուցիչ եւ շատ հետաքրքիր առաջադրանքներ են հանձնարարում, դրանցից մեկն էլ, ֆիլմ դիտելն ու դրա քննարկումն է: Դա նույնպես շատ հետաքրքիր է, մենք դիտում ենք ֆիլմը,  ապա բարձրանում  վերնատուն ու տարբեր կարծիքներ ենք հայտնում ֆիլմի վերաբերյալ:

Կողմնացույցի փորձ

Այսօր մեր խմբով այցելեցինք կրտսեր դպրոց’ Արևմտյան մասնաճյուղ։ 5-րդ դասարանի սովորողները մեզ շատ լավ ընդունեցին , մենք էլ իրենց մեծ հաճույքով սովորեցրեցինք կողմնացույց պատրաստել ամենահասարակ իրերով։ Սովորողները շատ զարմացած էին, արագ ընկալեցին ընթացքը, արագ կողմնորոշվեցին և կարողացան պատրաստել փորձը ինքնուրույն։ Ավարտելուց հետո իրենք մեր համար հյուրասիրություն կազմակերպեցին և այդքանով ավարտվեց մեր ուսուցումն կրտսեր դպրոցում։ Այն կդառնա շարունակական նախագիծ։