Հայոց պատմություն

Մայիսյան հերոսամարտերը

  1. Սարդարապատի հերոսամարտ (մայիսի 21–29),
  2. Բաշ Ապարանի  հերոսամարտ (մայիսի 23–29),
  3. Ղարաքիլիսայի հերոսամարտ (մայիսի 24–28) 

Ինչից սկիզբ առավ ամեն բան՝

Առաջին աշխարհամարտը դեռ չէր ավարտվել երբ Ռուսաստանում տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թ.) հետո ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը:Ինչը հնարավորություն ընձեռնեց թուրքիային Ռուսների գրաված Արևմտյան Հայաստանը իրենցով անել և դուրս գալ Միջին Ասիա։  Թուրքերը խախտելով  1917 թ-ի դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ-ի փետրվարից անցնում են հարձակման։Իչքան էլ որ դիմակայություն լիներ թշնամուն հաջողվում էր առաջ շարժվել։ՈՒնենալով մեկ նպատակ շրջափակել Երևանը և հասնել մինչև Բաքում այսպիսով գրավել Անդրկովկասը։Սկզբում գրավեցին Վանը որին հաջորդեց Վանը Այդ ժամանակ սկսվեց Բաթումի հաշտության խորհրդաժողովը մինչ շարունակվում էր բանակցություները,մայիսին անցնելով Ախուրյանը  սկսվեց Ալեքսանդրապոլի ռմբակոծումը։Այն անցավ թուրքերի ձեռքը նաև կայարանը և բացվեց Երևան տանող ճանապարհը Արարատյան դաշտի միջով  այս ամեն ինչից հետո հայեր որոշում են համախմբվել և դիմադրություն ցուց տալ։10-հազարանոց զորախմբի հրամանատար է նշանակվում գեներալ Մովսես Սիլիկյանը և դիմադրում Երևան տանող ճանապարհին։

Սարդարապատի հերոսամարտ (մայիսի 21–29)

 

Մայիսի 22–29-ը  Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը  հանձնարարել էր  գեներալ Մովսես Սիլիկյանին: Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավել են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը : Մայիսի 22-ին  անցել են հարձակման հայերը կոտրելով թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ: Սակայն երբ հայկական ուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերը վերադասավորել են ուժերը և կրկին հարձակվել     մշեցիների ջոկատի հետ շրջանցել են թուրքերին և հարվածել թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը գրոհել են ճակատից: և գրանցել հաղթանակ։

 

 

Բաշ Ապարանի  հերոսամարտ (մայիսի 23–29)

 

Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է  արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով  Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդին։
Ղարաքիլիսայի հերոսամարտ
Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը,  Ղալթաղչին ,Տաշիր. Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան: Հայկական ուժերը հիմնական հարվածները թուրքերի  հասցրել են Ղշլաղ (այժմ՝ Դարպաս) գյուղի մոտ, լեռան լանջերին՝ թշնամուն հարկադրելով նահանջել դեպի Համամլու (այժմ՝ ք. Սպիտակ):  Հայերը կրել են զգալի կորուստներ (սպանված, վիրավոր և գերի): Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ:

Հայաստանը XIV դարում

14րդ դ. սկզբին մոնղոլական պետությունն արագորեն դեպի կործանում էր գնում:  Անընդհատ խռովություններ սկսվեցին: Տնտեսությունը քայքայվում էր, անկում էին ապրում քաղաքները։ 14րդ դ. կեսերին մոնղոլական պետությունն արդեն փլուզվել էր, և առաջացել էին բազմաթիվ անկախ իշխանություններ: Ստեղծված պայմաններում ծանրացավ բնակչության դրությունը:

Քրիստոնյաների նկատմամբ հալածանքներ սկսվեցին: Քանդվում էին հայկական եկեղեցիները, հայերին ստիպում էին մահմեդականություն ընդունել: Խանի հրամանով բոլոր քրիստոնյաները պարտավոր էին հատուկ նշան կրել:

Հայաստան էին տեղափոխվել բազմաթիվ թուրքմենական ցեղեր: Թուրքմենները հաստատվեցին Հայաստանի ավերված ու ամայացած շրջաններում և իշխողներից խլեցին իշխանությունը:

Կարակոյունլուները բռնագրավեցին երկրի կենտրոնական շրջանները: Հայաստանի հարավարևմտյան մասերում հաստատվեցին ակկոյունլուները:

14րդ դ. երկրորդ կեսին հայ բնակչությանը սկսեցին կողոպտել և հալածել։

Զաքարյաններ, իշխանական տոհմ Հայաստանում 11-14-րդ դարերում։ Հայաստանի ինքնակալ թագավորական գերդաստան 1200-1350-ական թթ-ին (մոնղոլների տիրապետության շրջանում Հայաստանի իշխանության պատասխանատուներ 1236-1350-ական թթ-ին)։

Արտաշես I-ի բարեփոխումները

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը

Արտաշես Ա-ն մեծապես հայտնի է նաև իր բարենորոգչական և վերափոխիչ քաղաքականությամբ, որ նա իրականացրել է Մեծ Հայքի տնտեսական, վարչական, ռազմական և այլ բնագավառներում: Կարևոր նշանակություն ունեցավ հատկապես երկրի նոր մայրաքաղաք Արտաշատի հիմնադրումը: Քաղաքը կառուցվել է Այրարատյան դաշտում, Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում:

Արտաշատի հիմնադրման վերաբերյալ արժեքավոր վկայություն է թողել Պատմահայր Մովսես Խորենացին. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»: Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ, քաղաքի տեղանքն ընտրել է Կարթագենի վտարանդի զորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում: Նա է նաև կազմել քաղաքի հատակագիծը և, թագավորի առաջարկությամբ, գլխավորել շինարարական աշխատանքները. «Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր»: Հնագիտական պեղումները ցույց տվեցին, որ քաղաքը կառուցվել է ներկայիս Խոր Վիրապի տեղում, առևտրական նշանավոր տարանցիկ մայրուղիների խաչմերուկում: Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հռոմեացիներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»:

Քաղաքը բնակեցնելու համար Արտաշեսը կարգադրում է այնտեղ տեղափոխել Երվանդաշատի բնակչության և ռազմական արշավանքների ժամանակ գերեվարվածների մի մասին: Շուտով Արտաշատը դարձավ Առաջավոր Ասիայի քաղաքական, տնտեսական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը: Արտաշես Ա-ի նախաձեռնությամբ թագավորությունում կառուցվեցին մի շարք այլ քաղաքներ, ինչպես օրինակ՝ Զարեհավանը, Զարիշատը և այլն: Այդ քաղաքներն անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի:

Հողային հարաբերությունների կարգավորումը

Արտաշես Ա-ի բարենորոգումների շարքում կարևոր նշանակություն է ունեցել հողային հարաբերությունների կարգավորումը: Խնդիրն այն է, որ մեծապես սրվել էին հարաբերությունները գյուղական համայնքների և մասնավոր հողատերերի միջև: Վերջիններս տարբեր եղանակներով փորձում էին զավթել համայնական հողերը և գյուղացիներին զրկել իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը և ի վիճակի չէր զինվորագրվել բանակին: Արտաշեսը՝ հասկանալով դրա ողջ վտանգավորությունը երկրի համար, կարգադրեց սահմանազատել համայնքի և մասնավոր տնտեսությունների հողերը Արտաշեսի հրամանով համայնքային և մասնատիրական հողերի միջև սահմանաքարեր կանգնեցվեցին, որով փորձ արվեց պաշտպանել համայնքի իրավունքները: Արտաշեսի թողած սահմանաքարերի մի մասը հայտնաբերվել է, իսկ մի քանիսը ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:

Այլ բարենորոգումներ

Արտաշես Ա-ն զգալի ջանքեր թափեց ռազմական գործի վերակառուցման ուղղությամբ: Նա ստեղծեց կանոնավոր ու լավ զինված բանակ:

Երկրի սահմանների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար նա կազմեց չորս զորավարություններ: Մովսես Խորենացին այդ մասին վկայում է. «Զորքի իշխանությունն էլ (Արտաշեսը) չորս մասի է բաժանում արևելյան կողմի զորքը թողնում է (իր որդի) Արտավազդին, արևմտյանը տալիս է (իր որդի) Տիրանին, հարավայինը վստահում է (իր զորավար) Սմբատին, իսկ հյուսիսայինը՝ (իր որդի) Զարեհին»:

Պետության կառավարումը բարելավելու նպատակով Արտաշես Ա-ն թագավորությունը բաժանեց 120 վարչական շրջանների կամ գավառների, որոնք հունա-հռոմեական հեղինակներն անվանում էին ստրատեգիաներ կամ պրեֆեկտուրաներ: Սրանց մի մասում հետագայում ձևավորվեցին նախարարական իշխանությունները: Արտաշեսը կարգավորեց արքունի գործակալությունները: Երկրի կառավարման կարևորագույն գործակալությունները՝ սպարապետությունը և հազարապետությունը, հանձնեց իր մերձավորներին:

Թագավորական իշխանության հեղինակությունը ժողովրդի աչքում բարձրացնելու նպատակով Արտաշես Ա-ն սահմանեց թագավորի նախնիների պաշտամունքի կարգը: Արտաշատում կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները, որոնց ժողովուրդը պետք է երկրպագեր: Տաճարներ կառուցվեցին նաև Հայաստանի մյուս քաղաքներում, ուր, բացի հայոց աստվածներից, դրվեցին նաև Զևսի, Հերակլեսի, Ապոլոնի, Աթենասի, Ափրոդիտեի և հունական այլ աստվածների արձանները:

Արտաշեսը ճշգրտել է տվել օրացույցը, հստակեցրել տոմարը և կատարել բազում այլ բարեփոխումներ:

Արտաշեսը հայտնի է «Բարի» և «Բարեպաշտ» տիտղոսներով: Կատարած բազում նշանավոր գործերի համար Արտաշես Ա-ի մասին ժողովուրդը ստեղծել է երգեր, վեպեր, ուր գովերգվել են նրա իմաստությունն ու քաջությունը, շինարարական գործունեությունը, շեշտվել է նրա սերը հայրենիքի նկատմամբ: Արտաշեսի նկատմամբ ժողովրդի սերը արտահայտվել է նաև նրանում, որ հայերն իրենց օտար ծագումով, բայց սիրելի թագավորներին անվանել են Արտաշես (Զենոն, Տրդատ Ա և այլն):

Արտաշեսը մահացել է Ք.ա. շուրջ 160 թ.:

Post navigation

Արտաշես Ա-ի գահակալումը։ Հայկական հողերի միավորումը

Ք.ա. II դ. սկզբներին Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունները բավականին սրվել էին: Սելևկյանները լայն ծրագրեր էին մշակել Փոքր Ասիան ամբողջությամբ նվաճելու և ապա դեպի Եվրոպա արշավելու ուղղությամբ: Նվաճողական ծրագրեր ուներ նաև Հռոմեական հանրապետությունը: Այն իր հերթին ցանկանում էր նվաճել Փոքր Ասիան, ջախջախել Սելևկյաններին և իր տիրապետությունը հաստատել միջերկրածովյան ավազանում: Կողմերի միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 190 թ. Մագնեսիայի մոտ, որտեղ Սելևկյանները ծանր պարտություն կրեցին:

Մեծ Հայքի և Ծոփքի կառավարիչներ Արտաշեսն ու Զարեհը անմիջապես օգտվեցին Սելևկյանների պարտությունից և Ք.ա. 189 թ. իրենց անկախ թագավորներ հռչակեցին: Նրանց այդ գործողությունները խրախուսվել են Հռոմի կողմից, որն անմիջապես ճանաչել է նրանց անկախությունը: Նույն այդ ժամանակ իրենց անկախությունն են վերականգնել նաև Փոքր Հայքի և Կոմագենեի հայկական թագավորությունները:

Երվանդականների անկումից 10տ․ անց, Մեծ Հայքը և Ծոփքը վերականգնեցին իրենց անկախությունը: Մեծ Հայքում հաստատվեց արքայական մի նոր հարստություն/ Ք․ա․ 189-1թթ/, որի հիմնադիրը դարձավ Արտաշես Ա-ն/Ք․ա․ 189-160թթ/ :

Արտաշես Ա-ն/Ք․ա․ 189-160թթ/ հայոց պատմության ամենանշանավոր գործիչներից է: Նա անջնջելի հետք և հիշատակ է թողել մեր ժողովրդի պատմության մեջ: Իզուր չէ, որ նա կրել է «Մեծ», «Աշխարհակալ», «Բարի» պատվատիտղոսները, որոնք վկայում են արքայի նկատմամբ ժողովրդի տածած անսահման սիրո մասին: Միևնույն ժամանակ Արտաշեսը լայն ճանաչում է ունեցել Հին աշխարհում, հունա-հռոմեական բազմաթիվ հեղինակներ անդրադարձել են նրա գործունեությանը:

Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի Արևելք և հասնում Կասպից ծովի ափերը: Նա այստեղ Մեծ Հայքին է միացնում Փայտակարանը և մինչև Ուրմիո լճի արևմտյան ափերն ընկած հողերը: Ապա արշավանք է ձեռնարկում դեպի հյուսիս՝ Վիրք, որը զավթել էր հայկական հինավուրց Գուգարք նահանգը: Հայոց զորավար Սմբատ Բագրատունին ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթված տարածքները: Վրացական կողմը պարտավորվում է «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և զորք տրամադրել: Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը: Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների կողմից բռնազավթված Տմորիք երկրամասը:

Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, որն իր հերթին ազատագրել էր հայկական երկրամասերն արևմուտքում, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին: Այստեղ, սակայն, հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի համառ դիմադրությանը, որի հետևանքով անորոշ ժամանակով հետաձգվեց Ծոփքի միացումը:

Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ: Այդ պատճառով է, որ հույն պատմիչը նրան անվանում է «Հայաստանի մեծ մասի կառավարիչ», իսկ մի այլ պատմիչ՝ հույն աշխարհագետ Ստրաբոնը, գրում է, որ «Հայաստանը… աճել է Արտաշեսի ջանքերով… և այստեղ բոլորը միալեզու են», այսինքն՝ հայալեզու են:

Մեծ Հայքի թագավորության միջազգային հեղինակության աճը
Հայկական հողերի մեծ մասի միավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայում պատկառելի ուժ ներկայացնող մի պետության:

Ք.ա. 183-179 թթ. Փոքր Ասիայում պատերազմ բռնկվեց մի կողմից՝ Պոնտոսի ու Փոքր Հայքի և մյուս կողմից՝ Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև: Մեծ Հայքը չեզոքություն պահպանեց, բայց ակտիվորեն ներազդեց կողմերի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար: Հաշտության պայմանագրի կնքմանը, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ, դատավորի կարգավիճակով հրավիրվեց նաև Արտաշես Ա-ն: Դիվանագիտական նուրբ ու ճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին՝ հետագայում վերջինս իր թագավորությանը միացնելու հեռահար ծրագրով: Իսկ երբ Մարաստանի Սելևկյան սատրապն ապստամբեց և իրեն հայտարարեց անկախ թագավոր, Արտաշես Ա-ն Սելևկյաններին թուլացնելու նպատակով անմիջապես օգնության ձեռք մեկնեց նրան:

Արտաշեսյան արքայատան տոհմածառը

Արտաշես Բարեպաշտ- Ք․ա․ 189-160 Զարեհի որդի, Երվանդյան Արտաշես I-ը հիմնադրեց Արտաշեսյանների դինաստիան։ Նա կատարել է հողային բարեփոխումներ։ Տեսնելով ագարակատերերի և գյուղացիների հակամարտությունը, նա սահմաններ գծեց յուրաքանչյուրի համար, հրապարակեց հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ և սահմաններն ամրացրեց սահմանաքարերով։ Ռազմավարչական բարեփոխումներ։ Արտաշես Ա-ն ստեղծեց կանոնավոր ու լավ զինված բանակ: Երկրի պաշտպանության ապահովման համար՝ բանակը բաժանեց 4 մասի:

Վանի թագավորության մշակույթը

Վանի թագավորության մշակույթը ձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարաշրջանի մշակույթի բազմադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը։ Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարախոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել ճարտարապետության, արվեստի և ընդհանրապես, մշակույթի առջև ։Բրոնզե արձանիկ թագավորական գահից

Քաղաքաշինություն

Պետական իշխանության տարածքային ընդարձակմանը զուգահեռ, առանձին ցեղերին պատկանող փոքր ու տրոհված ամրոց-բնակատեղիների (բերդշեների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են նոր, առավել հզոր քաղաքներ ու ամրոցներ։ Այս ամրացված բնակավայրերը վարչական առանձին շրջաններում և ողջ երկրի մասշտաբով կազմել են միմյանցով պայմանավորված հենակետերի խիտ ցանց։ Ամրոցներով շրջապատված են եղել Տուշպան(Հայկաբերդ, Խարկում, Արալեզք, Անձավի երկու ամրոցները), Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այն բոլոր մեծ քաղաքները, որտեղ տեղագրական պայմանները հնարավոր և անհրաժեշտ են դարձրել դրանց կառուցումը։

Քաղաքի գերիշխող բարձունքի վրա կառուցվել է միջնաբերդը՝ պալատական, պաշտամունքային, ռազմական և տնտեսական բաժանմունքներով, իսկ լանջերին և ստորոտում տարածվել են բնակելի թաղամասերը, որոնք ևս հաճախ շրջափակվել են պաշտպանական պարսպով։ Մեկից ավելի բարձունքների առկայության դեպքում դրանք ամրացվել են միջնաբերդով կամ պաշտպանական հենակետերով՝ ստեղծելով երկկորիզ կամ բազմակորիզ քաշաքաշինական համակարգ (Արգիշտիխինիլի, Անձավ, Հայկաբերդ, Տուշպա-Ռուսախինիլի)։ Արտաքին լայն օղակով քաղաքը շրջապատել են գյուղատնտեսական հողատարածությունները՝ արհեստական ոռոգման ցանցով։

Ջրանցքներ

Ջրանցքների կառուցումը եղել է Ուրարտուի պետական գործունեության կարևորագույն բնագավառներից մեկը, որն առավելագույն չափերի է հասել Մենուա արքայի օրոք։ Այդ ժամանակին են վերաբերվում Մենուայի, Մանազկերտի, Բերկրիի և Խոտանլուի ջրանցքները։ Անհրաժեշտության դեպքում կառուցվել են ջրանցքներ և թունելներ։ Ջրանցքներից մի քանիսը (Շամիրամի, Կարմիր բլուրի, Դալմայի) գործում են մինչև այսօր։ Արաքս գետից սկիզբ առնող ջրանցքը անցնում է Արգիշտիխինիլի քաղաքի երբեմնի ջրանցքի ուղեգծով։

Պաշտամունքային կառույցներ

Մինչև այժմ բացահայտված տաճարները, ըստ հատակագծային և տարածական ձևերի, դասակարգվում են երեք խմբի։

  • Քառակուսի հատակագծով և անկյունային որմնահեցերով աշտարակաձև ոչ մեծ տաճարները, որպիսիք հայտնաբերվել են Թոփրակ-կալեում, Ազնավուր-թեփեում, Կայալիդերեում, Չաուշ-թեփեում և Ալթըն-թեփեում։ Վերջինս, ի տարբերություն մյուսների, կառուցված է 27×28 մ չափերի բակում, որին կից կան նաև օժանդակ սենյակներ։
  • Հաջորդ խմբին պատկանող տաճարի նմուշ է Էրեբունիի «Սուսի» տաճարը, որը ունի 13,5×10 մ չափերի պարզ ուղղանկյուն հատակագիծ՝ երկայնական առանցքի վրա տեղադրված մուտքով։ Այս խմբին է վերաբերվում նաև Մուսասիրի տաճարը, որը հայտնի միայն Սարգոն Բ արքայի պալատում գտնված բրոնզե թիթեղի ռելիեֆ պատկերով։
  • Երրորդ խումբը բնորոշվում է ուղղանկյուն, լայնական ուղղությամբ զարգացած հատակագծով։ Այդպիսին է Էրեբունիի Խալդի աստծուն նվիրված տաճարը, որն ունի մեծ և երկարավուն դահլիճ, բաց սյունասրահ, օժանդակ սենյակ և աշտարակ՝ ներքին աստիճանավանդակով։

Քանդակագործություն

Ուրարտուի քանդակագործության՝ մեզ հասած մեծածավալ միակ նմուշն է Վանում գտնված բազալտե արձանը, որի ստորին և վերին մասերը կոտրված են։ Խաչված ձեռքերում կան մտրակ, նետ և աղեղ, իսկ ուսից կախված է սուր։ Արձանի իրանը մշակված է գծային հարթաքանդակի սկզբունքով, ձևերի ընդհանրացմամբ՝ առանց մանրամասների։ Ենթադրվում է, որ այն վաղ շրջանի արքաներից մեկի քանդակն է։ Նույն ոճով կատարված տուֆե, համեմատաբար փոքր կուռքեր են գտնվել Արգիշտիխինիլիի առանձնատների պեղումների ժամանակ։ Սարդուրի Բ և Արգիշտի Ա արքաներիո բրոնզաձույլ մեծածավալ արձանների վերաբերյալ հիշատակություն կա Սարգոն Բ-ի արձանագրությունում, որտեղ նկարագրվում է Մուսասիրի գրավումը։ Ուրարտուի արվեստի այս բնագավառի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում են տալիս բրոնզե, քարե և փղոսկրե բազմաթիվ փոքր քանդակները, որոնք հայտնաբերվել են Վանում, Թոփրակ-կալեում, Կարմիր բլուրում, Ալիշարում։ Բրոնզե արձանիկներ եղել են գահերի մասեր, ծիսական կաթսաների բռնակներ և պատկերել են երևակայական կենդանիների, առյուծների, ցուլերի վրա կանգնած աստվածություններ, մարդկային դեմքով թևավոր առյուծներ, ցուլեր, թռչուններ։ վերջիններիս գլխամասերը ներդրված են սպիտակ, իսկ իսկ աչքերը և հոնքերը՝ սև քարերով։ Իրանը պատված է ոսկե թերթիկներով։ Բրոնզի քանդակագործության և դրվագման նշանավոր նմուշներ են Կարմիր Բլուրումհայտնաբերված վահանները, կապարճները և սաղավարտները։ Վահանների վրա պատկերված են մի քանի համակենտրոն օղակներ՝ առյուծների և ցուլերի, կրկնվող ֆիգուրներով, կապարճների վրա՝ հեծյալների և մարտակառքերի պատկերներ, իսկ սաղավարտները, որ կրում են Արգիշտի Ա-ի և Սարդուր Բ-ի այձանագրությունները, ճակատի մասում երեք շարքով պատկերում են կենաց ծառի առջև կանգնած քրմեր՝ շրջապատված առյուծագլուխ վիշապներով։ Սաղավարտի ծոծրակի մասում քանդակված են հեծյալներ և մարտակառքեր։ Չնայած փոքր չափսերին, այս արձանիկները և ռելիեֆ պատկերները իրենց կեցվացքով և ոճով ունեն Ուրարտուի ողջ արվեստին բնորոշ վեհությունը և մոնումենտալությունը։

Վանի թագավորություն

Վանի թագավորությունը պետություն էր Հայկական լեռնաշխարհում, մ. թ. ա. IX–VII դարերում. ասորեստանյան աղբյուրներում անվանվել է «Ուրարտու», տեղական սեպագիր արձանագրություններում`  «Բիայնիլի» և «Նաիրի», իսկ Աստվածաշնչում` «Արարատ»:

Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):

Արքաները

  • Ք.ա. 860–843 թթ. Արամե
  • Ք.ա. 843–835 թթ. Լուտիպրի
  • Ք.ա. 835–825 թթ. Սարդուրի I
  • Ք.ա. 825–810 թթ. Իշպուինի
  • Ք.ա. 810–786 թթ. Մենուա
  • Ք.ա. 786–764 թթ. Արգիշտի I
  • Ք.ա. 764–735 թթ. Սարդուրի II
  • Ք.ա. 735–713 թթ. Ռուսա I
  • Ք.ա. 713–685 թթ. Արգիշտի II
  • Ք.ա. 685–645 թթ. Ռուսա II
  • Ք.ա. 645–635 թթ. Սարդուրի III
  • Ք.ա. 635–625 թթ. Սարդուրի IV
  • Ք.ա. 625–617 թթ. Էրիմենա
  • Ք.ա. 617–609 թթ. Ռուսա III
  • Ք.ա. 609–590 թթ. Ռուսա IV

Առաջին վկայված արքան Արամե Ուրարտացին է, որի անունն ասորեստանյան աղբյուրներում 3 անգամ հիշատակվում է մ. թ. ա. 859–843 թթ-ի ընթացքում: Ըստ այլ տեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և ներկայացել «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա» տիտղոսներով։

Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում: Մ. թ. ա. մոտ 825–810 թթ-ին Սարդուրի I-ին հաջորդել է որդին` Իշպուինին: Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդի Մենուան (մ. թ. ա. մոտ 810–786 թթ.): Կարևոր էին գրային (տեղական սեպագրի ստեղծումը) և կրոնական բարեփոխումները, որոնք արձանագրվել են «Խալդյան դարպասի» («Մհերի դուռ») վրա:

Իշպուինին հարավում ընդլայնել է տիրույթները՝ Ուրմիա լճի ավազանից մինչև Պարսուա երկիր (հետագայում՝ Պարսք), հյուսիսում` մինչև Հայկական Պար լեռնաշղթա: Կատարել է գրային և կրոնական բարեփոխումներ։ Մենուայի օրոք  Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է ցայսօր գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը: Նրա նվաճումների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվել է մեկ կենտրոնացված պետության մեջ. հյուսիսային շրջանների իշխանությունները թեև չեն մտել Վանի տերության մեջ, բայց ընդունել են նրա գերիշխանությունը: Մենուան հաղթանակներ է տարել տարածաշրջանի ամենահզոր պետության` Ասորեստանի նկատմամբ և Վանի թագավորությունը վերածել գերտերության:

Մենուայի հաջորդի՝ Արգիշտի I-ի գահակալության տարիներին (մ. թ. ա. 786–764 թթ.) Վանի թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին: Նրա տիրապետության սահմանները ձգվում էին Ուրմիա լճի հարավային ափերից մինչև Ջավախք ներառյալ, Սևանա լճից և Կուր գետից մինչև Մելիտեա և Թաբալ երկրներ, Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան:

Արգիշտի 1-ը հիմնեց նոր քաղաք-ամրոցներ, որոնցից նշանավոր էր էրեբունին, հիմնված Ք․ա 782 թվականին, որը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի հիմքը դարձավ։ Էրեբունիի հիմնադրումից 6 տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց մի նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին։

Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը Արգիշտի Ա-ի մասին ասել է «անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ էր․․․»։

Արգիշտի I-ի գործը շարունակել է որդին` Սարդուրի II-ը (մ. թ. ա.  764–735 թթ.): Սարդուրի II-ի օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը. հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով:Այս շրջանում, երբ սահմանները ձգվում էին 4 ծովերի միջև, «Սարդուրյան տարեգրության» համաձայն, բանակի ընդհանուր թիվը շուրջ 350 հզ. էր՝ ներառյալ նաև նվաճված ու հարկատու երկրների զորքերը:

Սարդուրի II-ի որդի Ռուսա I-ը (մ. թ. ա. 735 – մոտ 710 թթ.) կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ: Ռուսա I-ն արշավանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ու մերձուրմյան ավազաններ և Արդինի-Մուսասիր: Վերջինս պատճառ է դարձել  Ասորեստանի հետ նոր բախման:

Ռուսա I-ին հաջորդել է որդին` Արգիշտի II-ը (մ. թ. ա. մոտ 710–680-ական թթ.):Ամրապնդել է կենտրոնական իշխանությունը, վերացրել Ասորեստանի Սարգոն II թագավորի ավերիչ արշավանքի (մ.թ.ա. 714) հետևանքները, հզորացրել բանակը։ Արգիշտի Բ-ի օրոք տերության արևելյան սահմանները հասել են մինչև Կասպից ծով։Կազմակերպել է մարզական խաղեր, անձամբ մասնակցել մրցումներին

Բիայնիլի-Ուրարտու-Արարատի վերջին հզոր թագավորը Ռուսա II-ն է (մ. թ. ա. մոտ 680–650-ական թթ.): Նա շարունակել է Սարդուրի II-ի սկսած կառավարման համակարգի բարեփոխումը, անցումը գերկենտրոնացված պետական կառավարման ձևին։ Ռուսա II-ն արշավանքներ է կատարել և Եփրատից արևմուտք գրավել 5 երկիր: Նրան հաջողվել է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել հյուսիսից արշավող կիմերների հետ և նպաստել նրանց` Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։

Ռուսա II-ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց օրոք պետությունը թուլացել է։ Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643 թ-ին։

Համեմատաբար լուսաբանված է Ռուսա III-ի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը, որից մեզ հասած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջաններում և Արարատյան դաշտում, որոնք վկայում են Ռուսա III-ի օրոք պետության սահմանների նեղացման մասին:

Պետության անկմանը նպաստել են նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։ Վանի թագավորության անկման ժամանակն ստույգ հայտնի չէ: Հիմքեր կան կարծելու, որ Վանի արքայատոհմից իշխանության անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է  պալատական հեղաշրջման միջոցով՝ նախքան  մ. թ. ա. 609 թ.:

Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում մ. թ. ա. 612 թ-ին, ըստ Մովսես Խորենացու, ձևավորվել է հայկական նոր՝ Հայկազունների իշխանությունը՝ Պարույր Հայկազունու գլխավորությամբ:

Արատտա

Շումերական և աքքադական արձանագրություններ

Շումերները ապրել են Միջագետքում և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում:

Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը Ք. ա. XXVIII- XXVII դդ:

Արատտա

  • Ասվածապետական երկիր է եղել
  • Ե՛վ աշխարհիկ, և՛ հոգևոր ամբողջ իշխանությունը հոգևոր դասի ձեռքում է, որն իրականացնում է իշխանությունն Աստծո անունից
  • Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր։
  • Երկրի հետ կապված կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էրավագների ժողով
  • Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան  «կառավարիչ»
  • Հիշատակվում են նաև հարկահաններ, վերակացուներ, ինչը խոսում է զարգացած պետական համակարգի մասին

Ներմուծել են ցորեն:

Արտահանել են՝

  • Մետաղներ
  • Թանկարժեք քարեր
  • Շինարարական հումք՝ լեռնային քարեր

Բանակ՝

  • «Քաղաքից տեղում էին նետեր,ինչպես անձրևն ամպերից,պարսատիկների քարերն անձրևիկաթիլների պես Արատտայի պարիսպներից թափվում էին ամբողջ տարին աղմկոտսուլոցով։Օրերն անցնում էին ,ամիսները՝ երկարում,տարին բոլորեց մի ամբողջ շրջան»

ԳԻՐ

  • Արատտան ուներ սեփական գիր, որի մասին է վկայում Հայկական  լեռնաշխարհից հայտնաբերված  Ք.ա․ III հազարամյակի մեհենագիր հուշարձանները։

ԷԲԼԱ

  • Ներկայիս Սիրիայի տարածքում
  • Ք․ա․ XXVI-XXIII դդ
  • Էբլայի բնագրերը Հայկական լեռնաշխարհում և հարակից շրջաններում հիշատակում են 20-ից ավել բնակավայր․առանձնապես կարևորվում է Արմին

Աքքադ

  • Ք․ա․ III հազարամյակի սկզբինԱրաբական թերակղզուց Միջագետք  ներթափանցած սեմական ցեղերը Ք․ա․ XXIV դարի 2-րդ կեսին  ստեղծում են առաջին բռնակալությունը ՝Աքքադի պետությունը։

Հիմնադիր Սարգոն 
1․Ստեղծեց բանակ
2․Ստեղծեց աշխարհակալությոն
3.Նրա զորքերը հյուսիսում հասան Հայկական լեռնաշխարհի հարավ ,բայց պարտություն կրեցին
4․ Նրա արձանագրություններում Հայաստանն անվանվում է Արմանի

ՆԱՐԱՄ-ՍՈՒԵՆ, ՆԱՐԱՄՍԻՆ

Նարամսինի քայլերը՝

  • Արշավեց դեպի հյուսիս և Վանա, Ուրմիո լճերի միջնատարածքում հիշատակվող է Արամ երկիրը
  • Եփրատի հոսանքով դեպի վեր Նարամսինի մի քանի արշավանքներն ուղղված էին Սուբուր երկրի դեմ Վանա լճի ափերին ՝«Վերին ծովի ափերին»
  • Նա արշավեց Եփրատի վերին հոսանքում գտնվող Խախում՝ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգ, որտեղ կար ոսկի: Այս արշավանքի արձանագրությունում հիշատակվում է Արմանի երկիրը, որը <<երբևէ մարդկության արարումից ի վեր, ոչ մի թագավոր չէր նվաճել>>:
  • Նրա դեմ ձևավորվեց 17 երկրների դաշինք, որի ղեկավարումն անցավ Լուլլուբի երկիր: Նարամսինը 3 բանակ ուղարկեց այս դաշինքի դեմ, բայց պարտվեց:
  • Հռչակեց <<աստված>>
  • Կործանեց աստվածների տաճարները ու պարտադրեց պաշտել իր անձը

Սակայն շուտով շումերական քրմությունն օգնություն խնդրեց  17 երկրների դաշինքից, որի կառավարումն անցել էր Կուտիական երկրին։  Հայկական լեռնաշխարհի բնակիչներնարշավեցին Միջագետքի կենտրոն և  «աստված» սպանվեց, որի մասին հիշատակվում է «Հայկ և Բել» վիպասքում

Կուտիական աշխարհակալություն

  • «Աշխարհի 4 կողմերի արքա» տիտղոսն անցավ կուտիական տիրակալներին
  • Շուրջ 1 դար գերիշխել են Առաջավոր Ասիայի զգալի մասի վրա, գահակալել են 21 արքաներ, որոնք ընտրվում և կառավարում էին որոշակի ժամկետով
  • Վերականգնվեցին շումերական ավանդական հոգևոր և աշխարհիկ կարգերը
  • Սկսվեց <<շումերական վերածնունդը>>

Ք․ ա․ XXI դարում իշխած միջագետքյան արքա Շուլգիի նամակներից  տեղեկանում ենք , որ Սուբուր երկիրը ներկայանում է որպես հզոր թագավորություն:

Հայկական լեռնաշխարհ

Սահմանները

Հս․՝               Կուր գետ

Հս․ արմ՝    Պոնտոսի լեռներ

Հրվ․՝            Հայկական Տավրոսի լեռնաշղթա և Հյուսիսային Միջագետքի հարթավայր

Արլ․՝           Կասպից ծով, Իրանական սարահարթ, Ուրմիա լիճ

Արմ․՝    Անտիտավրոսի լեռներով բաժանվում է Փոքրասիական սարահարթից
Կենտրոնական մասը՝ Միջնաշխարհ

Լեռնաշղթաներ

Հս․-ից դեպի հրվ-արլ․ Փոքր Կովկաս լեռնաշղթան, Ջավախքի, Գուգարքի, Գեղամա, Արցախի և Զանգեզուրի լեռները։

Հայկական լեռնաշխարհի գագաթներ1․ Մեծ Մասիս        5165մ2․ Սիփան                4434մ /Վանա լճից հս/3․ Փոքր Մասիս      3925մ

ՀՀ բարձր գագաթներ1․ Արագած              4095/4096 մ2․ Կապուտջուղ      3906մ

Գետեր

Անուն /Տվյալներ Եփրատ Տիգրիս Ճորոխ Կուր Արաքս
Սկիզբ է առնում ​Արմ․ Էրզրումից հս․ ընկած Ծաղկավետ լեռներից
Արլ․ /Արածանի/
Ծաղկանց լեռներից
Արմ․ Ծովք լճից

Արլ․ Հայկական Տավրոսից

Էրզրումից հս․ Խաչափայտի լեռներից Սկզբնավորվում է Հայկական լեռնաշխարհում Հայոց Մայր գետը, Սրմանց/ Բյուրակնյա լեռներից
Երկարությունը 500 կմ 400 կմ 345 կմ 1113 կմ 1000 կմ
Որտեղ է թափվում                      Պարսից ծոց Բաթում քաղաքի մոտ թափվում է Սև ծով Կասպից ծով

Փոքր գետեր՝ Հրազդան, Աղստև, Դեբեդ, Ախուրյան, Որոտան, Արփա, Ողջի։

Լճեր

  1. Ուրմիա լիճ/ Կապուտան- ջուրն աղի է, ձկնատեսակներ չկան։
  2. Վանա լիճ/ Բզնունյաց ծով – ծովի մակերևույթից 1720 մ բարձր, 4 կղզի՝ Լիմ, Կտուց, Արտեր, Աղթամար։ Ջուրն աղի է, միակ ձկնատեսակը՝ տառեխ
  3. Սևանա լիճ/ Գեղամա ծով- ծովի մակերևույթից 1916 մ բարձր, քաղցրահամ ջուր, իշխան ձուկ։ Թափվում է 30 գետակ, սկիզբ է առնում միայն Հրազդան գետը

Փոքր լճեր՝ Ծովակ Հյուսիսո /Ցելի, Չլդըր/, Արճակ, Նազիկ, Փարվանա, Գայլատու։Ջրվեժներ՝ Բերկրի, Թորթում
Դաշտավայրեր՝ Արարատյան, Շիրակի, Կարնո, Մշո, Երզնկայի, Ալաշկերտի

Բնակլիմայական պայմանները՝

Լեռնային հացահատիկի ավելի ցրտադիմացկուն տեսակներ, զարգացած է անասնապահությունը

Նախալեռնային բարձրությունը 1000-1500 մ , հացահատիկ, գարի,  մրգատու այգիներ, խաղող

Ցածրադիր ծովի մակերևույթից 350-1000 մ  , խաղող, ձի, նուռ,դեղձ
Անտառներ ՝ Արցախ, Սյունիք, Գուգարք, Տայք
Կենդանիներ՝ վարազ, գայլ, առյուծ, արջ, բորենի, նապաստակ, քարայծ եղջերու
Արարատյան դաշտում բազմացող կարմրաորդից  Որդան Կարմիր։

Օգտակար հանածոներ

Աղ Կողբ, Կաղզվան

Պղինձ Զանգեզուր, Լոռի

Նավթ Կարին

Երկաթ Վանա լճի հարավային շրջաններ

Ոսկի Սպեր, Սոդք

Շինաքար Շիրակ

Հանքային բուժիչ ջրեր Ջերմուկ, Արզնի, Բջնի