Գիտելիքի օրը Ծաղկեվանքի բարձունքում․․․

Այս տարի շատ կարևոր և ուրիշ էր իմ սեպտեմբերի մեկը։ Նախ ես արդեն սեբաստացի եմ և քոլեջի առաջին կուրսի ուսանող – ճամփորդ եմ։

Օրվա երկրորդ կեսին մեր ընտանիքով գնացինք հաղթահարելու Ծաղկեվանքի բարձունքը։ Ես առաջին անգամ էի այնտեղ գնում։ Նախապես համացանցից կարդացի եկեղեցու մասին և հիացած էի, իսկապես հրաշալի է Ծաղկեվանքն իր բարձունքով։ Նկատեցի նաև քարացած հովվին, որն ըստ առասպելի քարացել էր իր կենդանիների հետ միասին, Ծաղիկ գեղեցկուհուն մատնելու համար․․․Օրը շա՜տ հետաքրքիր և բովանդակալից էր՝ իսկական գիտելիքի տոն․․․

ֆոտոշարքը՝ ստորև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *