Գյումրի

Այսօր, ուզում եմ պատմել, թե ինչպես անցավ մեր ճանփորդությունը դեպի՝ Գյումրի: Առավոտյան շատ վաղ, ժամը՝6:00-ին արթնացա, պատրաստվեցի և դուրս եկա տանից, դրսում շատ մութ էր և ցուրտ: Երբ հասա Կայարան տեսա մեր ուսանողներից մի քանիսին: Հետո եկան մյուսները ու բոլորով գնացք նստեցինք: Մենք նստեցինք, մեր իրերը տեղավորեցինք և սպասում էինք գնացքի շարժվելուն: Ժամը՝ 7:55-ին գնացքը շարժվեց: Ճանապարհը բավական երկար էր, բայց այդ ընթացքում ոչ-ոք չհասցրեց ձանձրանալ: Գնացքում մենք տարբեր խաղեր խաղացինք, երգեր լսեցինք, Շատերը պարում էին։ Երբ տեղ հասանք, շրջեցինք քաղաքով եւ տեսանք շատ պատմական վայրեր։
Գնացինք էնտեղ որտեղ առաջ ապրել էր Շիրազը իր մոր հետ հետ վարձով, նկուղում մի դաշնամուր կար 19֊րդ դարի ես նրա վրա փորձեցի նվագել , բայց նոտաներ կային որ չէին աշխատում։ Ու երկար քայլելուց հետո գնացինք Պոնչիկ-մոնչիկ, որտեղ շատ համեղ պոնչիկներ էին պատրաստում։ Այնուհետև գնացինք կայարան, գնալու ճանապարհին, փնտրում էինք փեսային😂, որ Ընկ. Էլյան նրան ամուսնության առաջարկ անի, Ընկ. Մարիամը պետք է գոռար Տաշի, իսկ Ընկ. Դիաննան պետք է ինչ-որ մեկի հետ անգլերեն խոսեր։ Մեր ուսուցիչները պետք է գնային այս ռիսկին, քանի որ նրանք պարտվել էին (21) խաղը😂։ Երբ արդեն հասանք կայարան նստեցինք գնացք եւ նույն՝ բարձր տրամադրությամբ վերադարցանք Երեւան։

իմ մասին

Ես Գագիկ Աբրահամյանն եմ, 15 տարեկան եմ, եկել եմ 168 դպրոցից,ազատ ժամանակ սիրում եմ խաղալ ֆուտբոլ,եւ նվագում եմ տրոմբոն: Քոլեջի մասին լսել եմ ծանոթներիցս,ընտրել եմ վեբ դիզայն բաժինը: