🇦🇲Սարդարապատ🇦🇲

Այսօր մեդիաուրբաթն անցավ հետաքրքիր ու տարբերվող, քանի որ ուղևորվեցինք դեպի Սարդարապատ։ Քոլեջի 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողնեիր հետ նաև Արցախցի երեխաների հետ ուրախ տրամադրությամբ ուղևորվեցինք դեպի Արմավիրի մարզ: Մեզ հետ էին քոլեջի դասավանդող ուսուցիչները Պատվելի Թամարը, ընկեր Էլյան և ընկեր Մարինեն: Սարդարապատ հասնելուն պես բարձրացանք դեպի հուշահամալիր, կառուցվել է 1968 թվականին։ Մեզ պատմեցին հուշահամալիրի պատմությունը, իսկ հետո գնացինք դեպի թանգարան։ Դուրս գալուց հետո շատ հոգնած էինք, բայց քայլեցինք դեպի հուշահամալիր և երգեցինք, ասմունքեցինք և պարեցինք: Իսկ հետո ճանապարհին կանգ առանք սնվեցինք և շարունակեցինք ճանապարհը։ Անցկացրել եմ շատ հետաքրքիր օր, հրաշալի մարդկանց հետ։ Նաեւ ունեմ մի քանի լուսանկարներ, որը արել եմ այնտեղ՝30.09.2020

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *