Արատես

Այսօր ուզում եմ պատմել թե ինչպես անցավ մեր օրը Արատեսում։ Առավոտյան արթնացա, պատրաստվեցի և գնացի քոլեջ։ Ժամը 9֊ին մենք շարժվեցինք դեպի Արատես։ Ճանապարհին մենք զրուցում էինք, լսում երաժշտություն։ Մոտավորապես ժամը 3֊ին մենք տեղ հասանք, և ճանապարհից միքիչ հոգնած շտապեցինք հանգստանալու։ հանգստից հետո մենք ճաշեցինք և գնացինք խնձոր հավաքելու։ Աշխատանքը ավարտելուց հետո ընկերներիս հետ գնացինք մեր սենյակ հանգստանալու, բայց ընդհակառակը՝ երգեցինք, պարեցինք, զրուցեցինք տարբեր թեմաներից և չզգացինք էլ թե ինչպես անցան այդ ժամերը։ Մենք այդ մեկ գիշերը անցկացրել ենք այս տան մեջ՝Լույսը բացվեց մենք նախաճաշեցինք և նորից գնացինք խնձոր հավաքելու, իսկ ավարտելուց հետո տեղավորվելով մեքենան շարժվեցինք դեպի Երևան։