Հաջորդաբար և զուգահեռ միացում

Հաղորդիչների միացման ձևերը լինում են երկու տեսակ՝ հաջորդական և զուգահեռ։

Հաջորդական միացում-երբ հաղորդիչը առանց ճյուղավորվելու միանում է հաջորդ հաղորդչին։

Հաղորդիչների միացման ձևերը շղթայում: Հաջորդական միացում — դաս։ Ֆիզիկա, 9-րդ դասարան.

Հաջորդական միացման դեպքում բոլոր հաղորդիչներում հոսանքի ուժը միևնույնն է՝- I=I1=I2=I3
 Հաղորդիչների հաջորդական միացման դեպքում ամբողջ տեղամասի լարումը հավասար է առանձին հաղորդիչների լարումների գումարին՝ U= U1+U2+U3
Հաղորդիչների հաջորդական միացման դեպքում ամբողջ տեղամասի դիմադրությունը հավասար է առանձին հաղորդիչների դիմադրությունների գումարին՝ R=R1+R2+R3

Զուգահեռ միացում-երբ հաղորդիչների մեկական ծայրերը միացվում են մի կետում, մյուս ծայրերը՝ մեկ այլ կետում։

Nk 9-9-2-15.jpg

Զուգահեռ միացման դեպքում հոսանքի ուժը շղթայի չճյուղավորված մասում հավասար է առանձին հաղորդիչներով անցնող հոսանքի ուժերի գումարին՝ I=I1+I2+I3

Զուգահեռ միացման դեպքում լարումը հաղորդիչների ծայրերում միևնույնն է. U=U1=U2=U3

Զուգահեռ միացված հաղորդիչների լրիվ դիմադրության հակադարձ մեծությունը հավասար է առանձին հաղորդիչների դիմադրությունների հակադարձ մեծությունների գումարին՝ 1/R=1R1+1R2+1R3

Օհմի օրենք

I=U/R   հետևաբար U=R·I , R=U/I

I-հոսանքի ուժ  (ամպեր)

R-դիմադրություն  (Օմ)

U-լարում  (վոլտ)