Հետաքրքիր և զարմանալի փաստեր լույսի մասին

Լույսը դա զարմանալի մի երևույթ է: Այն ուղիղ և փոխաբերական իմաստով լուսավորում է մեր կյանքը:

Լույսը զարմանալի երևույթ է,առանց որի կյանքը երկրագնդի վրա գոյություն ունենալ չի կարող:

1. Արևը իրականում սպիտակ է, եթե դիտում ես տիեզերքից, քանի որ նրա լույսը չի ցրվում մեր մթնոլորտում: Վեներայից ընդհանրապես հնարավոր չէ տեսնել արևը, քանի որ այդ մոլորակի մթնոլորտը չափազանց խիտ է:

2. Մարդիկ կենսալյումինեսցենտային են (կենսալուսարձակող) ի շնորհիվ նյութափոխանակության, բայց մեր լուսարձակումը 1000 անգամ թույլ է, քան կարելի է տեսնել անզեն աչքով:

3. Արևային լույսը կարող է օվկիանոսի ջրում անցնել մինչև 80 մետր: Եթե խորանաս 2000 մետր ներքև, ապա այնտեղ կարելի է տեսնել կենսալուսարձակող ծովային սատանա ձկանը, որն իր որսին գրավում է լուսավորող օրգանով:

4. Բույսերը կանաչ են, քանի որ դրանք անդրադարձնում են կանաչ լույսը, իսկ մնացած գույները կլանում ֆոտոսինթեզի համար: Եթե դուք տեղադրեք բույսը կանաչ լույսի տակ, ապա բույսն ամենայն հավանականությամբ կմահանա:

5. Եթե Արեգակը հանկարծակի վերանա, ոչ ոք Երկրի վրա դեռ 8 րոպե 17 վայրկյան չի նկատի դա: Դա այն ժամանակն է, որը պահանջվում է արևի լույսին Երկիր հասնելու համար: Բայց մի անհանգստացեք, Արեգակը դեռ 5 միլլիարդ տարվա վառելիք ունի:

6. 1 վայրկյանում արևն արտադրում է այնքան էներգիա, որն բավարար է աշխարհը միլիոն տարի ապահովելու համար:

7. Աշխարհի ամենաերկարադիմացկուն լամպը 100 ամյա մի լամպ է Կալիֆորնիայի հրշեջների շենքում: Այն անդադար վառվում է սկսած 1901թ.

8. Լուսային փռշտալու ռեֆլեկս, որն վառ լույսի ժամանակ առաջ է բերում փռշտալու անկառավարելի նոպաներ, հանդիպում է 18-35 տոկոս մարդկանց մոտ, չնայած ոչ ոք դեռևս չի կարողացել բացատրել թե ինչու է այն տեղի ունենում:

9. Երկակի ծիածանի ժամանակ, լույսը անդրադառնում է երկու անգամ ամեն մի ջրի կաթիլում: Իսկ արտաքին ծիածանի գույները դասավորված են հակառակ կարգով:

10. Որոշ կենդանիներ տեսնում են լույս,որը մենք չենք կարող տեսնել: Մեղուները տեսնում են ուլտրամանուշակագույն լույսը, իսկ օձերը՝ ինֆրակարմիր լույսը:

Աղբյուրը

Ինդուկցիոն մագնիսական դաշտ

Ինդուկցիոն մագնիսական դաշտն առաջանում է շարժվող լիցքերի շնորհիվ։ Այսպես, հաղորդչով անցնող էլեկտրական հոսանքի շուրջը առաջանում է մագնիսական  դաշտ, որի ուժային գծերը պարուրաձև փաթաթվում են հաղորդչի վրա։

Ձախ ձեռքի կանոնը

Եթե դիտարկենք ձախ ձեռքի մատները, ապա դրանք ցույց են տալիս հոսանքի  ուղղությունը, իսկ մագնիսական դաշտն ուղղված է ձախ ձեռքի ափին  ուղղահայաց։

Էլեկտրամագնիսական ալիքներն իրենցից ներկայացնում են էլեկտրական և  մագնիսական դաշտերի տատանումները։ Էլեկտրամագնիսական ալիքների  օրինակ է լուսային ալիքը։ Մինչ  այժմ գոյություն ունի 2 վարկած, արդյոք  լույսը դա մասնիկ է թե ալիք՝

Այն տեսությունը, որը պնդում է որ լույսը մասնիկ է, կոչվում է կորպուսկուլյար տեսություն։

Իսկ այն տեսությունը, որը պնդում է որ լույսը ալիք է, կոչվում է ալիքային տեսություն