Աղբահանության խնդրի լուծում

Նախաձեռնության նպատակը՝ ունենալ մաքուր մայրաքաղաք։ Քանի որ սա հասարակական խնդիր է, այս խնդրի լուծումը կախված է հասարակությունից։

Չթողնել հասարակությանը աղտոտել շրջակա միջավայրը։ Հետևել որպեսզի փողոցներում չառաջանան աղբի կուտակումներ։

Հասարակագիտություն

Հոդվածներ․ 2 հոդված 0,5 միավորով։ Հոդվածները վերլուծելու սկզբունքները․

Գրել ընդհանուր 5 նախադասությամբ հոդվածի կամ հեղինակի մասին։

Գրել ինչը դուր եկավ /5 նախադասություն/

Գրել ինչի հետ համաձայն չեք /5 նախադասությամբ/

Գրել եզրակացությունը /5 նախադասությամբ/

Բառերի քանակը 250-300

Թեմաները՝ հասարակական

Հոդված- Պիեռ Բուրդիե ՝ այստեղ

Հոդված- Ժան Բոդրիար՝ այստեղ

 

  1. Ընտրել գրական ստեղծագործություն,էսսե, որը վերաբերում է հասարակությանը և դրա մասին խոսել։
  2. Կարող եք խոսել շրջակա միջավայրի մասին։
  3. Թեմաներ, որոնց շուրջ կարող եք խոսել https://www.teachthought.com/education/50-of-the-best-podcasts-for-high-school-students/ 

Մասնակից՝ Մելանյա Սարգսյան:

Փոդքաստ-Փորձարկում կենդանիների վրա

Փոդքաստ-Աղպահանության վճար

Հասարակագիտություն

Ժան Բոդրիարը իր հոդված միջոցով ապացուցում է, որ համաշխարհայնացումն ու ընդհանրականությունը ձեռք
ձեռքի տված չեն գնում, այլ ավելի շուտ հանդես են գալիս մեկը մյուսից բացառված ձևով:

Օրինակ համաշխարհայնացումն իր արտացոլումն է գտնում տեխնիկաների, շուկայի, զբոսաշրջության, տեղեկատվության միջոցով, իսկ ընդհանրականությունը` արժեքների, մարդու իրավունքների, ազատության, մշակույթի, ժողովրդավարության բնագավառներում:

Նախ և առաջ համաշխարհայնացվում են շուկան, ամեն տեսակ փոխանակությունների ու ապրանքների խռնվածությունը, փողի հավիտենական հոսքը:

Նրա հոդվածները շատ դժվար է կարդացվում ու շատ բարդ է հասկացվում։

Մեկ անգամ անհայտ կորած համընդհանրականը, մեկ անգամ էլ ունիվերսալը վտանգի
ենթարկելով՝ մնում է միայն ամենազոր համաշխարհային տեխնոկառուցվածքը, որը դեմ է առնում կրկին վայրենի դարձած յուրահատկություններին ու հայտնվում ինքնահոս վիճակում:

Նրա հոդվածները խիստ տարբերվում են Պիեռ Բուրդիեի հոդվածներից։ Շատ հեշտ է հասկանալ, հիմնականում հասարակության թեմաներն է առաջ քաշում Պիեռ Բուրդիեն, իսկ Ժան Բոդրիարը խոսում է ա

Հասարակագիտություն

Պիեռ Բուրդիե- Հանրային կարծիք գոյություն չունի

Պիեռ Բուրդիեն մեզ իր հոդվածի միջոցով ցույց է տալիս ու հիշացնում է հասարակության ամենատարածված խնդիրը։ Հենց հոդվածի սկզբում նա ասում է, որ ոչ մի մտադրություն չունի այլ բաներ ասելու կամ քննադատելու հասարակության կարծիքը, նա ուղղակի փորձել է այս հոդվածի միջոցով առաջ բերել հասարակության կարծիքի խնդիրը։

Մեզ բոլորիս հայտնի է, որ դա մեր օրերում ամենատարածված խնդիրն է։ Պիեռ Բուրդիեն առանձնացնում է երեք կանխադրույթ՝

Առաջին կանխադրույթի համաձայն՝ ողջ հարցաթերթը ենթադրում է, որ բոլորը կարող են ունենալ կարծիք, կամ այլ կերպ
ասած՝ բոլորին մատչելի է կարծիք հայտնել:

Երկրորդ կանխադրույթը ենթադրում է, որ բոլոր կարծիքներն իրար արժեն։

Եվ երրորդ ոչ ակնհայտ կանխադրույթն այն է, որ բոլորին
նույն հարցն ուղղելու պարզ փաստում ենթադրվում է խնդիրների
շուրջ համաձայնության հիպոթեզի առկայությունը, այլ կերպ ասած՝ կա համախոհություն, որ մի շարք հարցեր արժանի են առաջադրված լինելու:

Պիեռ Բուրդիեն դա ամենակարևոր գործառույթն է համարում, հենց թողնել այնպիսի տպավորություն,

Հոդվածներ

  • Որպես համայն մարդկության արժեք՝ ցանկացած վայրում յուրաքանչյուր ոք ունի նույն իրավունքները: Մենք բոլորս հավասարապես իրավունք ունենք առանց խտրականության օգտվելու մարդու իրավունքներից: Այս բոլոր իրավունքները փոխկապակցված են, մեկը մյուսին լրացնող և իրարից անբաժան:

    «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով»:

    Հոդված 1. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

    Մարդու իրավունքների միջազգային շրջանակ

    1948 թվականին, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունմամբ, ՄԱԿ-ը ճանաչեց մարդու իրավունքների համընդհանուր չափանիշները: Չնայած, որ Հռչակագիրը պարտադիր ուժ ունեցող միջազգային-իրավական ակտ չէ, վերջինիս ընդունումը աշխարհի բոլոր երկրների կողմից հսկայական բարոյական կշիռ է տալիս այն հիմնաքարային սկզբունքին, որ յուրաքանչյուր մարդկային էակ՝ անկախ ազգության, բնակության վայրի, սեռի, ազգային կամ էթնիկական պատկանելիության, կրոնի, լեզվի կամ գրաված դիրքի՝ պետք է արժանանա հավասար և հարգալից վերաբերմունքի:

    Այդ ժամանակից ի վեր՝ ՄԱԿ-ի շրջանակում ընդունվել են մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ միջազգային պայմանագրեր և համաձայնագրեր, որոնք ունեն պարտադիր իրավաբանական ուժ դրանք վավերացրած պետություններում։  Այդպիսի պայմանագրի օրինակ է նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան: Այս պայմանագրերը սահմանում են նորմեր և սկզբունքներ, որոնք պարտադիր են պետությունների համար։ Ավելին, ներպետական օրենսդրությունը ևս պետք է հիմնված լինի վավերացված կոնվենցիաների սկզբունքների վրա և մեխանիզմներ նախատեսի դրանց իրականացման համար։ Միջազգային կոնվենցիաների շրջանակում նաև ստեղծվում են իրավական  մեխանիզմներ, որոնց միջոցով կառավարությունները ենթարկվում են պատասխանատվության այն դեպքերում, երբ խախտվում են մարդու իրավունքները:

    Մարդու իրավունքների միջազգային իրավունքի կարևորագույն բաղկացուցիչ են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և մարդու իրավունքների վերաբերյալ ստորև նշված 9 հիմնական պայմանագրերը՝

    • Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնակագիրը;
    • Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնակագիրը;
    • Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան;
    • Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան;
    • Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան;
    •  Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան;
    • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան;
    • Բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան;
    • Բոլոր մարդկանց հարկադրական անհետացումից պաշտպանելու միջազգային կոնվենցիան:

    Աշխարհի յուրաքանչյուր երկիր վավերացրել է վերոնշյալ կոնվենցիաներից առնվազն մեկը, իսկ շատ երկրներ վավերացրել են բոլորը: Այս պայմանագրերը կարևոր գործիքներ են՝ երկրներին պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքների խախտման համար:

    Բացի վերոհիշյալ փաստաթղթերից՝ կարևորագույն նշանակություն ունեն նաև տարածաշրջանային իրավական փաստաթղթերը, մանավորապես՝ Եվրոպայի խորհրդի շրջանակում ընդունված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, որին միացել է նաև Հայաստանը:

    Այս շրջանակի ընկալումը կարևոր է երեխաների իրավունքների խրախուսման, պաշտպանության և իրականացման համար, քանի որ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան և դրանում ամրագրված իրավունքները և պարտականությունները դրա անքակտելի մասն են կազմում:

կարծիք

Կարծիք.

Ընտրել եմ Մարդու իրավունքների թեման, քանի որ ըստ իս դրանք իմանալը կարևոր է, նաև դրանք իմանալով ավելի լիարժեք կարող ենք ապրել։ Թեման ընտրեցի, որպեսզի ես ինքս էլ ծանոթանամ իրավունքներին, հասկանամ որտեղ են դրանք սկսվում ու ավարտվում (չեմ կարծում, որ լիարժեք ստացվեց ծանոթանալ, բայց հետագայում կուսումնասիրեմ)։

 

Երեխայի իրավունք

Երեխաների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնարար ուղղություններից է: Առաջնահերթությունը պայմանավորված է նրանով, որ երեխաներն իրենց տարիքային, մտավոր եւ ֆիզիկական զարգացվածության մակարդակի ուժով համարվում են հատուկ խումբ և կարիք ունեն մշտական հոգատարության ու պաշտպանության:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի ուժով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն։

Երեխաների շրջանում իրենց իրավունքների և դրանց պաշտպանության իրավական հնարավորությունների վերաբերյալ մատչելի եղանակով իրազեկվածության բարձրացումը Պաշտպանի աշխատանքի հիմնական ուղղություններից է: Այդ նպատակով ստեղծվել է երեխաների համար հատուկ հարմարեցված կայքը, որը կոչված է նպաստելու Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության բարելավմանը։