Հայկազուն-Երվանդականների թագավորություն

Երվանդունիները հայկական թագավորական և սատրապական տոհմ են. թագավորել են մ. թ. ա. VI–II դարերում: Ստեղծել են առաջին համահայկական պետությունը: Տոհմը կոչվում է հիմնադիր արքա Երվանդ Սակավակյացի անունով:

Երվանդունիների արքայացանկը

Երվանդ I Սակավակյաց- Ք.ա. մոտ 570-560
Տիգրան Երվանդյան- Ք.ա. 560-535
Վահագն Երվանդյան- Ք.ա. 530- Ք.ա. 515
Հիդարնես I- Ք.ա. VI դ.
Հիդարնես II- Ք.ա. V դ.
Հիդարնես III- Ք.ա. V դ. կես
Արտաշիր- Ք.ա. V դ. 2–րդ կես
Երվանդ II- Ք.ա. 404-360
Երվանդ III- Ք.ա. 330-300
Երվանդ IV Վերջին- Ք.ա. III դ. վերջին քառորդ
Քսենոփոնը և Մովսես Խորենացին որպես Երվանդունիների առաջին գահակալներ հիշում են Երվանդ Ա Սակավակյացին և նրա որդի Տիգրան Երվանդյանին: Պերգամոնյան հունարեն մի արձանագրության մեջ Հայաստանի սատրապ (կառավարիչ) Երվանդ Բ-ին վերագրված է բակտրիական ծագում, իսկ Կոմմագենեի հայոց թագավոր Անտիոքոս Ա Երվանդունու նախնիներին նվիրված արձանագրության մեջ Երվանդունիները դասվել են Դարեհ I Աքեմենյանի հաջորդների ցանկում: Երվանդ Բ-ն ամուսնացել էր Արտաքսերքսես II Աքեմենյանի դուստր Հռոդոգունեի հետ, այդ պատճառով նրա սերունդը մայրական գծով կարող էր համարվել Աքեմենյան:Մ. թ. ա. 331 թ-ին` Գավգամելայի ճակատամարտից հետո, երբ կործանվել է Աքեմենյանների տերությունը, Մեծ Հայքի զորքերի հրամանատար Երվանդ սատրապը (Երվանդ Գ) Հայաստանը հռչակել է անկախ և վերականգնել Երվանդունիների թագավորական իշխանությունը: Մ. թ. ա. մոտ III դարի կեսին սկզբնավորվել է Երվանդունիների թագավորության Ծոփք-Կոմմագենեի ճյուղը: Հայաստանի կենտրոնական և արևելյան մասերում իշխել է Երվանդ Դ Վերջինը:Մ. թ. ա. III դարի վերջին Սելևկյան Անտիոքոս III Մեծ թագավորն իր տիրապետությունն է հաստատել Հայաստանում: Նա Մեծ Հայքում կառավարիչ-զորավար է նշանակել Արտաշեսին, որից սերել է Արտաշիսյան արքայատոհմը, իսկ Ծոփքում՝ Զարեհին: Մ. թ. ա. մոտ 200 թ-ին Երվանդ Դ Վերջինի սպանությունից հետո Հայաստանի մեծ մասում վերացել է Երվանդունիների իշխանությունը:Երվանդունի արքայատան, այդ թվում՝ Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները հատել են դրամներ՝ իրենց պատկերներով, խթանել երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենական մշակույթը:

Երվանդունիների թագավորություն – Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Հայաստանը Երվանդունիների օրոք

Բեհիսթունյան արձանագրությունը

Ըստ ավանդության` Նինվեի գրավման ժամանակ (Ք.ա. 612թ.) մարերին աջակցել է հայոց նահապետներից Պարույր Սկայորդին, որին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա: Պարույրի ազգականներից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի, որը նրա անունով կոչվեց Երվանդունիների հարստություն:

Մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը:

Երվանդունիների համահայկական թագավորությունն ընդգրկում էր նախկին Վանի թագավորության տարածքը, այսինքն` գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը եւ համապատասխանում էր հայ ժողովրդի էթնիկական սահմաններին:

Հույն պատմագիր Հերոդոտոսը Ք.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը ներկայացնում է միաձույլ հայ ժողովրդով բնակեցված եւ ընդարձակ մի երկիր, որի սահմանները հարավ-արեւելքում հասնում էին մինչեւ Փոքր Զավ գետի ակունքները եւ Մարաստան, հարավում` մինչեւ Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արեւմուտքում` մինչեւ Պոնտոս, արեւմուտքում` մինչեւ Կիլիկիա:

Հերոդոտոսը Հայաստանի անբաժան երկրամասն է համարում նաեւ Եփրատից արեւմուտք ընկած Պակտիկեն, որը համընկնում է Փոքր Հայքին: Այլ խոսքով` Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը:

Երվանդ Սակավակյացը ստիպված ընդունում է Մարաստանի գերիշխանությունը եւ պարտավորվում է հարկ վճարել, իսկ պատերազմի դեպքում` տրամադրել զորքի կեսը: Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի` հայերն ունեին 8.000 հեծյալ եւ 40.000 հետեւակ զորք: Հայաստանը լիովին պահպանում էր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգեւոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում:

Երվանդ Սակավակյացը փորձեց ապստամբել Մարաստանի Աժդահակ (Ք.ա. 585-550թթ.) թագավորի դեմ: Վերջինիս զորավար Կյուրոսը կարողացավ խաբեությամբ ձերբակալել Հայոց արքային եւ նրա ընտանիքի անդամներին:

Հայոց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի ընկերն էր, հաշտություն է կնքվում:

Մարաստանի գերիշխանությունը Առաջավոր Ասիայում երկար չտեւեց: Աժդահակի դեմ ապստամբեց Կյուրոսը, որը պարսկական Աքեմենյան տոհմից էր: Նրան միացավ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը (Ք.ա. 560-530թթ.): Հայ-պարսկական զորքերը գրավեցին Մարաստանի մայրաքաղաք Էկբատանը, իսկ Աժդահակը սպանվեց:

Ք.ա. 550թ. Կյուրոս Մեծը ստեղծեց հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ Աքեմենյան կայսրությունը, որի դաշնակիցն էր Հայաստանը:

Ք.ա. 538թ. Հայոց արքա Տիգրանը Կյուրոսի հետ մասնակցել է նաեւ Նոր Բաբելոնի թագավորության կործանմանը:

Ք.ա. 522-520թթ. մի շարք հպատակ երկրներ ապստամբեցին աքեմենյան Դարեհ I արքայի (Ք.ա. 522-486թթ.) դեմ: Այդ ապստամբության եւ մղած ճակատամարտերի մասին հիշատակված է Դարեհի` Բիհիսթուն ժայռի վրա թողած եռալեզու արձանագրության մեջ:

Չնայած Դարեհը Հայաստանը չի հիշատակում ապստամբած հպատակ երկրների շարքում, սակայն նրա զորքերը մտան նաեւ մեր երկիր, ուր հանդիպեցին ամենահամառ դիմադրությանը: Դա վկայում է, որ Հայաստանը մինչ այդ պահպանել էր անկախություն եւ նույնիսկ աջակցել էր Աքեմենյանների դեմ ապստամբած երկրներին:

Դարեհը Հայաստան էր ուղարկել երկու բանակ` պարսիկ Վահումիսայի եւ հայազգի Դադարշիշի գլխավորությամբ: Ճակատամարտերը հիմնականում տեղի ունեցան Հյուսիսային Միջագետքում եւ Հայաստանի հարավում:

Նրանք միայն 5 ճակատամարտերից հետո կարողացան հաղթել եւ հնազանդեցնել Հայաստանը:

Ապստամբության ճնշումից հետո Դարեհը Աքեմենյան պետությունը բաժանեց 20 սատրապությունների:

Հայաստանն ընդգրկում էր 13-րդ եւ 18-րդ սատրապությունների տարածքները:

Սատրապի պաշտոնը հիմնականում տրվում էր Երվանդունի թագավորներին, որոնք պահպանել էին իրավունքների մեծ մասը եւ ներքին ինքնավարությունը, իսկ որոշ դեպքերում սատրապ էր նշանակվում որեւէ պարսիկ մեծատոհմիկ:

Այս վիճակը շարունակվեց մինչեւ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը:

Ք.ա. 334թ. Ալեքսանդր Մակեդոնացին հարձակվեց Աքեմենյան կայսրության վրա եւ գրավեց նրա արեւմտյան մասը:

Ք.ա. 331թ. Գավգամելայի վճռորոշ ճակատամարտում Ալեքսանդրը ջախջախեց Դարեհ III արքայի բանակը եւ կործանեց Աքեմենյան կայսրությունը:

Գավգամելայի ճակատամարտին մասնակցեցին եւ իրենց մարտական բարձր որակներով փայլեցին Մեծ եւ Փոքր Հայքերի բանակները` Երվանդ III-ի եւ Միթրաուստեսի գլխավորությամբ:

Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Ք.ա. 336 թվականից Մեծ Հայքում իշխող Երվանդ III-ը իրեն հռչակեց անկախ թագավոր (Ք.ա. 331-300թթ.), Փոքր Հայքում նույնը արեց Միթրաուստեսը:

Երվանդը, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնոսի եւ Սելեւկիոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանեց Մեծ Հայքի թագավորության անկախությունը:

Ք.ա 323թ. Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ, եւ նրա կայսրությունը տրոհվեց մի քանի մասի, որոնցից ամենամեծը Սելեւկյան պետությունն էր: Վերջինս դարձավ Մեծ Հայքի գլխավոր հակառակորդը եւ բազմիցս փորձեց նվաճել այն: Սակայն հայկական բանակը կարողանում էր արժանի հակահարված տալ սելեւկյաններին:

Ք.ա. 260թ. Սամոս (Շամ) Երվանդունին, որը Ծոփքի եւ Կոմմագեների կառավարիչն էր, հրաժարվեց ենթարկվել Մեծ Հայքի թագավորին եւ հռչակվեց ինքնուրույն թագավոր:

Սամոսը հիմնեց Սամոսատ (Կոմմագենեում) եւ Սամոկերտ (Ծոփքում) քաղաքները:

Սամոսին հաջորդեց որդին` Արշամը (Ք.ա. 240-220թթ.), որը հիմնեց Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում) եւ Արսամեա անունով երկու քաղաք (Կոմմագենեում):

Ք.ա. 220թ. սելեւկյանների միջամտությամբ Ծոփքից առանձնացավ Կոմմագենեն: Այսպիսով Ք.ա. 3-րդ դարի վերջին Հայաստանը բաժանված էր չորս թագավորությունների` Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե:

Տրոհված եւ մասնատված երկիրը այլեւս չուներ նախկին հզորությունը, որպեսզի հակահարված տար օտար նվաճողներին:

Կրոնական հավատալիքներ

Ֆետիշիզմ, գերբնական հատկություններ վերագրվող անշունչ առարկաների երկրպագություն։

Ֆետիշիզմի բոլոր վաղ կրոնական ձևերի ու զարգացած կրոնական համակարգերի բաղադրամասը կազմող կրոնական աշխարհընկալման տարրերից է։ Ֆետիշներ կարող են լինել քարերը, փայտերը, ծառերը, բնական կամ ձեռակերտ ցանկացած առարկան։ Ֆետիշների պաշտամունքի ձևերը նույնպես բազմազան են։ Ֆետիշներին մատուցվող զոհաբերություններից մինչև դրանց մեջ գամեր խրել (իբր ոգուն ցավ պատճառելու ու դրանով իսկ նրան ուղղված խնդրանքը կատարել ստիպելու համար)։

Ֆետիշիզմը լայնորեն տարածված է նաև արդի կրոններում, օրինակ՝ «սև քարի» (Մեքքայում ) պաշտամունքը մուսուլմանների մեջ, մեռած հոգևորականների աճյուններով պաշտամունքային շինություններինը՝ բուդդայականության մեջ, բազմաթիվ «հրաշագործ» սրբապատկերների ու մասունքների երկրպագությունը՝ քրիստոնեության  մեջ։

Տոտեմիզմ, մարդկանց որոշակի խմբերի և, այսպես կոչված, տոտեմների (կենդանիներ , բույսեր, հազվադեպ՝ բնության երևույթներ, անշունչ առարկաներ ) միջև գերբնական ազգակցության մասին հավատք տոհմացեղային հասարակության մեջ։ Տոտեմիզմի հիմնական տեսակը տոհմային է։ Տոտեմը (ավելի հաճախ՝ կենդանու տեսակ) իր անունը կրող խմբի (սովորաբար՝ տոհմ, համայնքի) կրոն, պաշտամունքի առարկան է։ Տոտեմիզմ առավել ամբողջությամբ պահպանվել է Ավստրալիայի բնիկների մեջ։ Տոտեմիզմի վերապրուկներ նկատվում են աշխարհի բոլոր կրոններում, ներառյալ հուդայականությունը,  քրիստոնեությունը ,  բուդդայականությունը , հնդուիզմը , մահմեդականությունը ։

Անիմիզմ – տերմինը գիտական շրջանառության մեջ է մտցրել անգլիացի գիտնական Է. Թայլորը,
ով անիմիզմը համարում է կրոնի նախնական ձև: Անիմիզմը հավատքն է բազմաթիվ ոգեղեն էակների գոյության նկատմամբ,
որոնք իրենց մասնակցությունն են ունենում մարդկանց ամենօրյա գործունեության մեջ ու կարող են օգնել կամ խանգարել մարդուն իր նպատակներին հասնելու գործում: Նախամարդը բոլոր ոգիներին պատկերացնում էր մարմնավոր կերպարանքով, քանի որ նրա բանականությունը դեռևս հնարավորություն չուներ վերարցարկման միջոցով հասնելու անմարմին ոգիների գոյության գաղափարին: Ոգեպաշտական հավատալիքները ուղղակիորեն կապված են անդրշիրիմյան կյանքի պատկերացումների հետ, որտեղ, համաձայն վաղնջական հավատալիքների, հայտնվում են բոլոր մարդկանց ոգիները կամ հոգիները մահվանից հետո:

Մոգությունը, վաղնջական կրոնական հավատալիք է: Այն մարդու հավատքն է իր գերբնական ընդունակությունների նկատմամբ, որոնցով նա սիմվոլիկ գործողությունների շնորհիվ կարողանում է ազդել իրականության տարբեր երևույթների վրա ու փոխել դրանց ընթացքը:

Մոգական գործողությունները բավականին տարբերվում են իրարից իրենց բարդությամբ, ուղղվածությամբ, իրականացման տեխնիկայով և որ ամենակարևորն է` հետապնդած նպատակով: Այդ պատճառով էլ մոգական գործողությունները բաժանվում են երկու մեծ խմբերի` ագրեսիվ կամ պաշտպանական մոգություն, դրական ու բացասական մոգություն:

Մոգությունը դիմացել է դարերի փորձությանը ու այսօր տարբեր ձևերով պահպանվել է բոլոր մայրցամաքներում: Ժամանակակից բոլոր կրոններում առկա են մոգության տարրեր, քանի որ նույնիսկ համաշխարհային կրոնների մեջ գրավչություն ստեղծողը հենց մոգական գործողություններն ու ներգործություններն են, որոնք արտահայտվում են կրոնների տարաբնույթ գործառույթների մեջ:

Արտաշեսյաների արքայատոհմ

Արտաշիսյան արքայատոհմը գահակալել է մ. թ. ա. 189 – մ. թ. 1 թթ-ին: Նրանց օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին: 
Արտաշես Ա (մ. թ. ա. 189 թ. – մոտ 160 թ.) 
                 Արտաշես Ա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
  •  Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։
  • Մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների
  • Արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը

Արտավազդ Ա (մ. թ. ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.)         Haioc

Չկան տեղեկություներ պահպանված իր գահակալման տարիների և գործունեության մասին

 

 

 

 

 

Տիրան (Տիգրան Ա, մ. թ. ա. մոտ 115 թ. – 95 թ.)

  • ։ Մովսես Խորենացին նրան հիշատակում է Տիրան անունով
  •  Տիգրան Ա գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում
  • Ապահովել է երկրի անկախությունն ու անվտանգությունը
  • Նրա օրոք ունեցել ենք  տնտեսական զարգացում և  հատել դրամներ

Տիգրան Բ Մեծ (մ. թ. ա. 95 – 55 թթ․

Տիգրան Երկրորդ Մեծ - История - 10 класс

  • Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին
  • Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը
  • Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։

Արտավազդ Բ (մ. թ. ա. 55 – 34 թթ.)

Արտավազդ Բ — Էլմիրա Բասմարջյան

  • կնքվում է հայ-պարթևական դաշինքը, որից հետո երկու երկրների միացյալ ուժերն ունենում են առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ
  • Դիվանագիտական ճշգրիտ քայլերով Արտավազդը ձգտում էր պահպանել Հայաստանի՝ տարածաշրջանի երրորդ հզոր պետության տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:
  • Հորից ժառանգել է «արքայից արքա» տիտղոսը։

Արատա-Ուրարտու (Մաս1)

Ըստ Շումերական աղբյուրների միջազգային ջրհեղեղից հետո որպես փրկության վայր նշվում է Արատա երկիրը։Ըստ Աստվածաշնչի միջազգային ջրհեղեղից հետո որպես փրկության վայր նշվում է Արարատ  երկիրը,Արարատի թագավորությունը։Ըստ Ասուրաբաբելական աղբյուրների միջազգային ջրհեղեղից հետո որպես փրկության վայր նշվում է Ուրարտուն։Միևնույն երկրի ՝Հայաստանի  հնագույն անվանումներն են տարբեր ժողովուրդների  գրավոր աղբյուրներում։Շատ աղբյուրներ հաստատում են,որ Ուարտուն Արարատի հնչյունափոխված տարբերակն է։Այն նաև  հիշատակվում: