Լեռնանիստ

Հունվարի՝ 27-ին մենք ունեինք ճամփորդություն դեպի՝ Լեռնանիստ: Ես այնտեղ առաջին անգամ էի այցելում, ունեցանք շատ հետաքրքիր օր: Քոլեջից շարժվել ենք ժամը՝ 11:00-ին և վերադարձել ժամը՝ 4:00-ին: Այնքան հետաքրքիր օր ունեցանք, որ չզգացինք, թե ինչպես անցավ ժամանակը:

Պատմեմ մեր ունեցած օրվա մասին: Մեզ տրամադրել էին հատուկ լավ սահող կամեռներ, կար նաև ճոպանուղու նման մի բան, որը մեզ բարձրացնում էր վերև և վերևից մենք կամեռների վրա նստաց սահում եինք դեպի ներքև: Մեր հագուստները ամբողջովին ջուր էին եղել, բայց մենք ուշադրություն չեինք դարձնում և սահում էինք: Ովքեր ադրենալինի սիրահարներ են խորհուրդ կտամ անպայման այցելել այնտեղ:

Մի քանի լուսանկարներ այդ հրաշալի օրվանից:

Մի քանի տեղեկություն էլ Լեռնանիստ գյուղի մասին:

Լեռնանիստ Գյուղը գտնվում է՝ Կոտայքի մարզում,  Լեռնանիստ գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Նախկինում կոչվել է Վերին Ախտա, 1978 թվականի հունվարի 25-ին վերանվանվել է Լեռնանիստ։

Շնորհակալություն: