հաշվետվություն

Բարև, այսօր կպատմեմ թե ինչպես է անցել իմ հունվարյան ուսումնական շրջանը; Մեր գիտելիքներն ավելի ու ավելի են ընդլայնվել, մասնակցել ենք տարբեր միջոցառումների ու սեմինարների, տարբեր հետաքրքիր ճանապարհորդություններ; Այսօր նույնպես ունենք ճանապարհուրդություն դեպի Լեռնանիստ, ասել են, որ շատ հետաքրքիր է անցնում և մենք էլ ցանկացանք գնալ Լեռնանիստ;

Պատմեմ մեր սեմինարներից, ունեցել ենք տարբեր սեմինարներ ՝ smm,  Արհեստական բանականություն և այլ սեմինարներ, մասնակցել եմ Արհեստական բանականության սեմինարին;

Մասնակցել եմ Մեդիա ուրբաթներին, պարել ենք՝ Յարխուշտա, Գյովնդ, Իշխանաց պար և այլ պարեր; Երգերից՝ Այսօր ձայնն հայրական,  Բարով եկար սիրուն կռունկ և շատ ուրիշ երգեր;

Շատ հետաքրքիր է անցել իմ հունվարյան ուսումնական շրջանը;

Еда

Еда

 

Утром Энн завтракает. Она завтракает
дома. Её завтрак – это зелёный чай или чёрный
кофе, белый хлеб, свежее масло, твёрдый сыр,
фруктовый джем. Энн завтракает быстро,
потому что она спешит в университет. Она
учится в университете на гуманитарном факультете. Она хочет
быть переводчиком.
Днём Энн обедает. Она обедает в столовой. Столовая
находится на первом этаже в университете. Её обед – это суп,
картофель (жареный или пюре), мясо, обязательно салат, сок и
булочки или пирожки. Энн очень любит пирожки с яблоками.
Вечером Энн ужинает. Она ужинает
дома в общежитии. Её ужин – это каша,
молоко или чай и, конечно, пирожки. Энн
ужинает очень долго, потому что она дома и
уже никуда не спешит.

 

 

Սնունդ

 

Առավոտյան Էնն նախաճաշում է։Նա նախաճաշում է տանը։Նրա նախաճաշը-դա կանաչ թեյ կամ սև սուրճ է,թարմ կարագ,պինդ պանիր,մրգային ջեմ։Էնն նախաճաշում է արագ, քանի որ նա շտապում է համալսարան։Նա սովորում է համալսարանի հումանիտար ֆակուլտետում։ Նա ուզում է դառնալ թարգմանիչ։

Կեսօրին  Էնն ճաշում է։Նա ճաշում է ճաշարանում։Ճաշարանը գտնվում է համալսարանի առաջին հարկում։Նրա ճաշը- դա ապուր է,կարտոֆիլ(տապակած կամ պյուրե), միս, պարտադիր աղցան,հյութ և բուլկիներ կամ կարկանդակներ։Էնն շատ է սիրում խնձորով կարկանդակներ։Էնն չի շտապում ,քանի որ դասերը ավարտվել են։

Երեկոյան Էննը ընթրում է։ Նա ընթրում է տանը՝ հանրակացարանում։Նրա ընթրիքը-դա շիլան է, կաթ կամ թեյ և իհարկե կարկանդակ։Էննը ընթրում է շատ երկար,քանի որ նա տան է և արդեն ոչ մի տեղ չի շտապում։

Հայոց պատմություն

Մայիսյան հերոսամարտերը

  1. Սարդարապատի հերոսամարտ (մայիսի 21–29),
  2. Բաշ Ապարանի  հերոսամարտ (մայիսի 23–29),
  3. Ղարաքիլիսայի հերոսամարտ (մայիսի 24–28) 

Ինչից սկիզբ առավ ամեն բան՝

Առաջին աշխարհամարտը դեռ չէր ավարտվել երբ Ռուսաստանում տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թ.) հետո ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը:Ինչը հնարավորություն ընձեռնեց թուրքիային Ռուսների գրաված Արևմտյան Հայաստանը իրենցով անել և դուրս գալ Միջին Ասիա։  Թուրքերը խախտելով  1917 թ-ի դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ-ի փետրվարից անցնում են հարձակման։Իչքան էլ որ դիմակայություն լիներ թշնամուն հաջողվում էր առաջ շարժվել։ՈՒնենալով մեկ նպատակ շրջափակել Երևանը և հասնել մինչև Բաքում այսպիսով գրավել Անդրկովկասը։Սկզբում գրավեցին Վանը որին հաջորդեց Վանը Այդ ժամանակ սկսվեց Բաթումի հաշտության խորհրդաժողովը մինչ շարունակվում էր բանակցություները,մայիսին անցնելով Ախուրյանը  սկսվեց Ալեքսանդրապոլի ռմբակոծումը։Այն անցավ թուրքերի ձեռքը նաև կայարանը և բացվեց Երևան տանող ճանապարհը Արարատյան դաշտի միջով  այս ամեն ինչից հետո հայեր որոշում են համախմբվել և դիմադրություն ցուց տալ։10-հազարանոց զորախմբի հրամանատար է նշանակվում գեներալ Մովսես Սիլիկյանը և դիմադրում Երևան տանող ճանապարհին։

Սարդարապատի հերոսամարտ (մայիսի 21–29)

 

Մայիսի 22–29-ը  Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը  հանձնարարել էր  գեներալ Մովսես Սիլիկյանին: Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավել են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը : Մայիսի 22-ին  անցել են հարձակման հայերը կոտրելով թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ: Սակայն երբ հայկական ուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերը վերադասավորել են ուժերը և կրկին հարձակվել     մշեցիների ջոկատի հետ շրջանցել են թուրքերին և հարվածել թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը գրոհել են ճակատից: և գրանցել հաղթանակ։

 

 

Բաշ Ապարանի  հերոսամարտ (մայիսի 23–29)

 

Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է  արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով  Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդին։
Ղարաքիլիսայի հերոսամարտ
Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը,  Ղալթաղչին ,Տաշիր. Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան: Հայկական ուժերը հիմնական հարվածները թուրքերի  հասցրել են Ղշլաղ (այժմ՝ Դարպաս) գյուղի մոտ, լեռան լանջերին՝ թշնամուն հարկադրելով նահանջել դեպի Համամլու (այժմ՝ ք. Սպիտակ):  Հայերը կրել են զգալի կորուստներ (սպանված, վիրավոր և գերի): Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ:

Art արվեստ

Literature
Painting
Music
Photography
Dancing
Animation
Sculpture
Fashion
Body art
Cooking
Design
Wine making

 

գրականություն
Նկարչություն
Երաժշտություն
Լուսանկարչություն
Պար
Անիմացիա
Քանդակ
Նորաձևություն
Մարմնի արվեստ
Խոհարարություն
Դիզայն
Կավագործություն
Փայտի պատրաստում
Գինու պատրաստում

Թունավորումներ

Թունավորումները հիվանդագին վիճակներ են, որոնք զարգանում են մարդու մարմին թույների ներթափանցման հետևանքով։ Թույնն այն նյութն է, որը թափանցելով մարդու մարմին, խաթարում է նրա գործու­նեությունը և կարող է բերել մահվան։ Որպես թույն կարող են հանդես գալ որոշ քիմիական միացություններ, որոնք օգտագործվում են արդյու­նաբերության մեջ և կենցաղում, կենսաբանական ծագում ունեցող որոշ նյութեր (մանրէների, օձերի, կարիճների և միջատների


Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն՝ անհրաժեշտ է կատարել տուժածի զննում: Այս համարում մենք կքննարկենք անգիտակից տուժածի զննումը եւ նրան օգնության ցուցաբերման քայլերը:Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը: Այս զննումն անվանում ենք առաջնային, որի ժամանակ

Առողջապահություն

Տարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում ենթույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղդադարեցնել այն:Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։



 

Հարցում։ հարցման տեսակները

Հարցումն այն միջոցն է, որի օգնությամբ հետազոտողը սոցիոլոգիական տեղեկատվություն է հավաքում հարցվողի վարքի շաժառիթների, արժեքային կողմնորոշումների, հիշողության, փաստերի և գիտելիքների վերաբերյալ։ Հարցման մեթոդի միջոցով հավաքված ինֆորմացիան սուբյեկտիվ է։Սոցիոլոգիական հարցումը լինում է անմիջական և հեռակա։ Անմիջական հարցման ժամանակ հարցազրուցավարն ու հարցվողը անմիջականորեն շփվում են միմյանց հետ։ Դա կարող է լինել անկետավորման կամ հարցազրույցի միջոցով։ Հեռակա հարցման ժամանակ հարցվողն ու զրուցավարը չեն հանդիպում միմյանց։ Դա տեղի է ունենում փոստի միջոցով կամ հարցաթերթը տպագրված է լինում ԶԼՄ- ներում կամ մեկ այլ կերպ։Հեռախոսային հարցումը հարցման կիսաանմիջական ձևն է։ Գոյություն ունի հեռակա հարցման տեսակ ՝ փոստային հարցումը, որն օգտագործվում է զանգվածային հետազոտության ժամանակ, քանի որ ինֆորմացիայի ստացումը արագ և էժան է։ Բոլոր երկրներում կան փոստային ծառայություններ, որոնք ընդգրկում են տվյալ երկրի բոլոր բնակավայրերը։ Բայց փոստային հարցումն ունի թերություն ՝ պատասխաների վերադարձելիությունը ցածր է ՝ 25- 30 %։

Պահանջմունքներ

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ է բավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։Մարդկային պահանջմունքները մարդու կարիքներն են, որոնք անհրաժեշտ են մարդուն ապրելու համար: Ըստ ծագման առանձնացնում են բնական (բնածին) և մշակութային պահանջմունքներ։ Առաջնային պահանջմունքները բավարարում են մարդու կենսականորեն կարևոր պահանջները (քուն, ուտելիք, հագուստ): Դրանք չեն կարող փոխարինվել մեկը մյուսով։ Երկրորդային պահանջմունքերը բոլոր մնացած պահանջներն են (ժամանց և այլն): Տնտեսական բարիքները տնտեսական պահանջմունքների բավարարման միջոցներն են։ Բարիքները այն միջոցներն են, որոնք բավարարում են մարդկային պահանջմունքները: Մենք բոլորս էլ համարվում ենք պահանջողներ ՝ հետևաբար մենք բոլորս էլ օգտվում ենք բարիքներից: Սակայն այդ բարիքներն անսահմանափակ չեն, այդ իսկ պատճառով մարդիկ պետք է սահմանափակեն իրենց պահանջմունքերը։

Անձ, անհատ, անհատականացում

Անձ բառը եկել է լատիներեն ,,Persona,, բառից, որը նախնական իմաստով նշանակում է դիմակ, որը հագնում էր դերասանը հին հունական թատրոնում։ Երբ մարդը ծնվում է, արդեն իսկ համարվում է անձ։ ,,Անձ,, հասկացությունը սահմանելու համար անհրաժեշտ է տարբերակել ,,մարդ,, , ,,անհատ,, և ,,անձ,, հասկացությունները։

,,Մարդ,, եզրն օգտագործվում է բոլոր մարդկանց բնորոշ համընդհանուր որակները բնութագրելու համար։ Հումանիտար գիտությունների մեջ ընդունված պատկերացմամբ, մարդը կենսաբանական էվոլյուցիայի բարձրագույն աստիճանն է, կենդանի բնության տարր։ Մյուս կողմից ՝ մարդը սոցիալական էակ է, սոցիալական իրականության սուբյեկտը, որը կազմում են միմյանց հետ փոխհարաբերող մարդիկ։ Մարդն ունի կենսասոցիալական բնույթ։ Սոցիալականը բխում է բնականից, նրա մեջ միշտ պահպանվում է բնությունից տրված կենդանի սկիզբը։

Անձի կարգավիճակային դիրքի հիմքը կազմում են գլխավոր կարգավիճակները, որոնք կրում են համընդհանուր բնույթ, օրինակ ՝ տվյալ պետության քաղաքացի, մարդ և այլն։ Ի ծնե ձեռք բերած կարգավիճակն անվանում են նախատեսված (նախանշված)։ Դրանցից են ազգությունը, սոցիալական ծագումը, սեռը, ծննդավայրը և այլև։ Կյանքի տարբեր փուլերում ձեռք բերված կարգավիճակները կոչվում են ձեռքբերովի։ Դրանցից են, օրինակ ՝ ծնող, ամուսին, դաշնակահար, բանաստեղծ, վարորդ, ինժեներ, ուսանող և այլն։ Դրանց ձեռք բերման համար անձը որոշակի ջանքեր պետք է գործադրի։